Արմենուհի Մելքոնյան
Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։
Կենսաբանորեն անբարոյականները չե՛ն կարող մթագնել հայի գիտակցությունը
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակ�...
Բանակցությունները բաց ափերին ոչ մի լավ բան չեն տալու
Ինչ սպասել Հայաստանի եւ Ադրբեջ...
Ընտրությունը մերն է՝ թու՞ղթ, թե՞ երկաթ
Արցախում ծանր հիվանդ երեխա կա, ...
Թշնամու քայլերի տրամաբանությունը ագրեսիա չէ՛, պատերա՛զմ է
Բազմիցս ենք ասել՝ դիվանագիտակ�...
Քաղաքականությունը բարոյականության կրթարան չէ, բայց այստեղ էլ կան հստակ կանոններ
ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում ...
Մենք իրավունք չունե՛նք Արցախին նայել աշխարհի պես՝ հեռադիտակով
Արցախն ամիսներով շրջափակված է�...