Image

«Բայց այն օրերումն այն նեղութիւնից յետոյ արեգակը կխաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ»

«…ահա յաղթեց առիւծը, որ Յուդայի ցեղիցն է՝ Դաւիթի Արմատը, որ գիրքը բանայ եւ նորա եօթը կնիքները լուծէ» Մարդկության պատմությունը նման է յոթ կնիքով կնքված գրքի։

Կնիքները հանելու եւ գիրքը բանալու իրավունք ունի միայն Հիսուս Քրիստոսը. «Եւ աթոռի վերայ նստողի աջ ձեռքումը մի գիրք տեսայ, որ ներսեւանց եւ դրսեւանց գրուած էր, եօթը կնիքով կնքուած։ Եւ մի զօրաւոր հրեշտակ տեսայ, որ մեծ ձայնով քարոզում էր. Ո՞վ է արժանի բանալ այս գիրքը եւ սորա կնիքները լուծել։

Եւ ոչ ով ոչ երկնքումը եւ ոչ երկրի վերայ եւ ոչ երկրի ներքեւումն, չէր կարողանում այն գիրքը բանալ եւ ոչ էլ նայել նորա մէջ։ Եւ ես շատ լաց էի լինում, որ ոչ ով չգտնուեցաւ արժանի այն գիրքը բանալու (եւ կարդալու) եւ ոչ նորա մէջ նայելու։ Եւ երէցներից մէկն ասեց ինձ. Լաց մի լինիր, ահա յաղթեց առիւծը, որ Յուդայի ցեղիցն է՝ Դաւիթի Արմատը, որ գիրքը բանայ եւ նորա եօթը կնիքները լուծէ»։ Հայտնություն 5։1-5

Յուրաքանչյուր կնիք վկայում է Աստծո առանձնահատուկ մասնակցությունը համաշխարհային պատմությանը։ Դանիել մարգարեի գիրքն իր հետագա զարգացումն է ստանում Հիսուս Քրիստոսի քարոզի ժամանակ Ձիթենյաց լեռան վրա։ «Արդ՝ երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, Դանիէլ մարգարէի ձեռով ասուածը, սրբութեան տեղումը կանգնած. կարդացողը մտածէ»: Մատթեոս 24։15

«Բայց այն օրերումն այն նեղութիւնից յետոյ արեգակը կխաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ»։ Մարկոս 13։24 Նոր Կտակարանի վերջին մարգարեական գիրքը՝ Հայտնության գիրքը, որը գրվել է Հովհաննես ավետարանիչի ձեռամբ, առաջին դարի ավարտին, զարգացնում է Դանիել մարգարեի գրքում սկսված թեմաները։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։