Image

Իրանն ու ԱՄՆ-ը կփոխանակեն գերիներին

Իրանն ու ԱՄՆ-ն սեպտեմբերի 18-ին կփոխանակեն գերիներին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանիին։

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ կողմերը կփոխանակեն հինգ բանտարկյալի։

Ինչպես գրել է The Hill-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի և Իրանի միջև համաձայնությունը՝ 6 միլիարդ դոլարի չափով Թեհրանի միջոցներն ապասառեցնելու՝ հինգ ամերիկացի բանտարկյալների ազատ արձակման դիմաց, արժանացել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների քննադատությանը:

«Գազետա ռու»-ն հյտնում է, որ օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են գերիների փոխանակման շուրջ։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։