Image

Ի վերջո, հրեաները դառնալու են Հիսուս Քրիստոսին

«…Ահա կանեմ նորանց, որ կգան քո ոտների առաջին եւ երկրպագութիւն կանեն, եւ կճանաչեն թէ ես սիրեցի քեզ»։

Սարդեսից 80 կիլոմետրի վրա է ներկայիս թուրքական Ալաշեհիր քաղաքը, որը նախկին Ֆիլադելֆիան էր։ Վեցերորդ քաղաքը, ում եկեղեցու հրեշտակի ուղերձ է ուղարկում Տերը.

«Եւ Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Սուրբը՝ Ճշմարիտը, որ Դաւիթի բանալիներն ունի. որ բանում է եւ ոչ ով չէ փակում, եւ փակում է եւ ոչ ով չէ բանում»։ Հայտնություն 3։7

Սա բանալին է խորհրդավոր աղոթքների, բանալին է ժամերգությունների… չէ՞ որ Դավիթը սիրելին էր Աստծո։ Դավիթի բանալիներն առաքելությունների բանալիներ են, դա նաեւ Հիսուսի բանալիներն են, զի Նա էլ Դավիթի որդին է։

Դավիթի բանալիներն, ուրեմն, պետք է բացեն ամենաբարդ դռները։ Այդ դռների ետեւում կարող են լինել գանձեր, «բանակցային գաղտնի սենյակներ», որտեղ վճռվում է աշխարհի հետագա ճակատագիրը…

Ֆիլադելֆիան երբեք մեծ քաղաք, մեծ կենտրոն չի եղել նաեւ այն պատճառով, որ այստեղ հաճախակի երկրաշարժեր են եղել։ Այն նաեւ ամենաերիտասարդ քաղաքն էր այն ժամանակ, երբ գրվում էր ուղերձը, մոտ երկու հարյուր տարեկան։ Միգուցե դրա համար է, որ Տերն այնքան մեղմ ու մխիթարիչ խոսքեր է ասում Ֆիլադելֆիային.

«Գիտեմ քո գործերը. ահա քո առաջին մի բացուած դուռ դրի, եւ նորան ոչ ով կարող չէ փակել, որովհետեւ քիչ զօրութիւն ունիս, եւ իմ խօսքը պահեցիր, եւ իմ անունը չուրացար»։ Հայտնություն 3։8

Տերը տեսնում է ե՛ւ առավելությունները, ե՛ւ թերությունները։ Թե՛ Զմյուռնիայում, թե՛ Սարդիսում, թե՛ Ֆիլադելֆիայում ապրում էին հուդայականներ, որոնց շրջանում շատ դժվար էր տարածել Քրիստոսի ուսմունքը, դրա համար է Տերն ասում.

«Ահա ես տալիս եմ սատանայի ժողովքիցը եղողներին, որ իրանց համար ասում են թէ Հրէայ են եւ չեն, այլ սուտ են ասում…»: Հայտնություն 3։9

Հայրապետական այն ոսկե ժամանակներում այս խոսքերը կարող էին կրկնել շատ հայրեր, որովհետեւ այնքան ակնհայտ էր Հիսուսի Փառքը, որ տրվել էր նոր մարդկանց, նախկին հեթանոսներին։ Երբ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հավատքը հոգին տարածեց բոլոր ցեղերի մեջ. երբ, ասենք, վայրի սկյութացին սկսեց սաղմոսներ երգել, երբ ամենահեռավոր երկրներում ճանաչեցին կենդանի Աստծուն, եւ առատացան մարգարեական, ապաքինությունների, տարբեր լեզուներով խոսելու շնորհները… Այդ ժամանակ հրեաներից շատերը, փաստորեն, հակառակվում էին ակնհայտին։ Հետո Տերը ֆիլադելֆիացիներին տալիս է արտակարգ մի խոստում.

«…Ահա կանեմ նորանց, որ կգան քո ոտների առաջին եւ երկրպագութիւն կանեն, եւ կճանաչեն թէ ես սիրեցի քեզ»։ Հայտնություն 3։9

Ի վերջո, հրեաները դառնալու են Հիսուս Քրիստոսին. այդ մասին են Մաղաքիա մարգարեի գրքի վերջին տողերը Հին Ուխտում.

«Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարէն, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ. Եւ նա պիտի դարձնէ հայրերի սիրտը դէպի որդիքը եւ որդկանց սիրտը՝ դեպի իրանց հայրերը. որ մի գուցէ ես գամ եւ երկիրը զարկեմ անէծքով»։ Մաղաքիա 4։5-6

այրերը, իհարկե, Աբրահամը, Իսահակը եւ Հակոբն են. այսինքն՝ մարդիկ կվերադառնան իրենց հայրերի հավատքին, իսկ դա հավատք է՝ որ նրանց սերմերում կօրհնվեն աշխարհի բոլոր ազգերը։ Իսկ խոսելով սերմերի մասին՝ նկատի է առնվում միայն Հիսուս Քրիստոսը։

 Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։