Image

Ես փնտրում եմ ոչ թե ձերոնց, այլ՝ ձեզ

Այսինքն պետք է փնտրել եւ գտնել Սուրբ Հոգին, ոչ թե նրա շնորհները։

Շնորհները կգան նրա հետ միասին։

Աստվածաշնչային աշխարհընկալումն ունի հստակ կառուցվածք եւ թվային հիշողության բանաձեւեր։

Սովորելը հեշտ է, երբ կա համակարգ. իսկ Աստված մեզ սովորեցնում է ու տալիս հիշողության համակարգ։ 

Գոյություն ունի մեկ Աստված, Քրիստոսի երկու բնությունը, երեք բարերար՝ հույս, հավատք, սեր։ Չորս ավետարան։ Հիսուսի մարմնի վրայի հինգ վերքը։ Սուրբ Հոգու յոթ շնորհները։

Ի՞նչ պետք է անել Սուրբ Հոգու յոթ շնորհներն ունենալու համար։

Պարզապես հարկավոր է ընդունել Սուրբ Հոգին։ Երբ ըմդունում եք, Սուրբ Հոգին գալիս է իր բոլոր շնորհներով։

Հարկավոր է փնտրել ոչ թե քրիստոնեականը, այլ՝ Քրիստոսին, ոչ թե մարդկայինը, այլ՝ մարդկանց։ Պողոս առաքյալն ասում է՝ ես փնտրում եմ ոչ թե ձերոնց, այլ՝ ձեզ։

Այսինքն պետք է փնտրել եւ գտնել Սուրբ Հոգին, ոչ թե նրա շնորհները։ Շնորհները կգան նրա հետ միասին։

«Եւ աթոռի առաջին ապակեայ ծով կար ակնվանու նման, եւ եւ աթոռի մէջ, եւ աթոռի չորս կողմովը չորս կենդանիք՝ առաջից եւ ետեւից լիքն աչքերով»։ Հայտնություն 4։6 

Սովորական ալեկոծ ծովը, որը ամեն վայրկյան կարող է մակընթացություններ ունենալ, վտանգավոր է, այն անկանխատեսելի է։ Ապակե ծովն այդ վտանգները չունի. այն ե՛ւ ամուր է, ե՛ւ թափանցիկ, հարթ է ու անապակ, նրանով ներթափանցվում է լույսը եւ անդրադարձվում Աստծո պատկերը։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։