Image

Օգտակար դասախոսություն

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) հետաքրքիր դասախոսությամբ հաճախ հանդես են գալիս նաև հայկական տարածքներում հնագիտական, ճարտարապետական և այլ ուսումնասիրություններ կատարած օտարերկրացի գիտնականներ։

Փետրվարի 3-ին ՀԱԻ-ում հյուրընկալվեց  Հոնկոնգի համալսարանի պրոֆեսոր, ճարտարապետ, ճարտարապետության ամբիոնի պրոֆեսոր Գիյոմ Լորենս Օթենին-Ժիրարը։ Ճարտարապետ Օթենին-Ժիրարը հանդես եկավ ««Գծագրում տեղում». հետազոտական մեթոդաբանության ազդեցությունը մեկնողական նախագծման վրա՝ Վեդի գետի հովտի օրինակով» խորագիրը կրող դասախոսությամբ։ ՀԱԻ տնօրեն, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանը ողջունեց ներկաներին՝ ՀԱԻ աշխատակիցներ, հնագիտությամբ և ճարտարապետությամբ հետաքրքրվողներ, ուսանողներ՝ նաև արտերկրից, հյուրեր։

Ներկայացրեց հյուրին՝ կարևորելով նրա աշխատանքները։ Նշեց՝ գիտնականն աշխատել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Պերուում, արժանացել տարբեր մրցանակների։ Վերջին շրջանում աշխատում է ՀՀ Վեդիի տարածքում՝ Հոնկանգի համալսարանի և ՀԱԻ համատեղ «Ճարտարապետական շինություններ» ծրագրով, որը ղեկավարվում է Վայկ Ազիզբեկյանի կողմից։ Հետազոտական ծրագրի նպատակն է զարգացնել հայկական ավանդական գլխատների ունեցած ներուժը՝ լույս սփռելով Վեդի գետի հովտում կլիմայի արագ փոփոխության պայմաններում ջերմային և բնապահպանական տեսանկյունից դրանց օգտագործման խնդրի վրա։ Իր ելույթում Օթենին-Ժիրարը ներկայացրեց Վեդի գետի հովտի նախագծման պլանավորման ընթացիկ ռազմավարության մասին, ինչը ներառում է նաև Արարատյան դաշտի հարավարևելյան հնագիտական ծրագրի (APSAP) հետ համատեղ նախագիծը: Դասախոսության վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, եղավ քննարկում։  

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։