Image

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի. Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն ահազանգում է

 Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը ահազանգել է հայկական եկեղեցին Ադրբեջանի կողմից մզկիթի վերածելու մասին՝ Ադրբեջանի արարքը որակելով որպես պատմության բռնայուրացում, մշակութային ինքնության ոչնչացում, կրոնական անհանդուրժողականություն ու կեղծում։

Բազմիցս ահազանգել ենք, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են բռնազավթված Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածել մզկիթի։ Այսօր տեղեկացրեցին, որ Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Միջազգային մի շարք կոնվենցիաներով արգելվում է մշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրումն ու գործառույթի փոփոխությունը։
 
Սա մշակութային ցեղասպանության հերթական դրսևորումն է և ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի է։
Քանի դեռ Ադրբեջանը իրականացրած հանցագործությունների համար չի պատժվել, նման հանցագործությունները քաղաքակրթական արժեքների հանդեպ կրկնվելու են։
Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։