Image

ՀակաՇիրազաբար(ո)

Ո՞րն է դմբո մեր հայրենիք

 

- Ո՞րն է դմբո, մեր հայրենիք

- Է'ն, որ ունի ցածր երկինք,

Որ չի հասնի Արարատին,

Կնստի լոկ Արագածին,

Է'ն, որ չունի բարձր սարեր,

Զի նստած են այնտեղ ձյուներ,

Ձյուներ` նստած տարին բոլոր,

Է'ն, որ մարեց կարմիր արեւ

Յուր կապուտակ գլխի վերեւ,

Որ մարեցի մեր բյուրավոր

Մայրիկների հույսի արեւ…

Որ պետք չէ մեզ զինանշան,

Չենք ունեցել Հարստություն

Արշակունյաց, Բագրատունյաց.

Ինչի՞ս են պետք ոստան, ամրոց,

Կամ` սահմանները հին հայոց:

Նստել է իմ սրտին փոշի,

Նստել է իմ մտքին փոշի,

Ինչի՞ս է պետք քաղաքը այն`

Դժբախտ, դժգույն, անդեմ

ՇՈՒՇԻՆ.

Շուշի, Դիզակ ու Քարվաճառ…

Անում եմ ես առք ու վաճառք:

Հարկավոր չեն Մուշ, Արդահան,

Բավ է մեզ մեր մայր Իջեւան,

Ոչ էլ Արաքս` ծանծաղ, տձեւ,

Մայր գետ կանենք մենք Աղստեւ:

 

Հարկ է լինենք մենք շատ վախկոտ,

Ու գլխահակ` թշնամու մոտ,

Ներքուստ լինենք մենք վավաշոտ,

Ներսում` դաժան ու այր պագշոտ:

Երկիր ունեմ ես << հայրենի>>

Որ մաշկել եմ հանց շագրենի…

 

Դմբո Արձանասեր

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։