Մոնթեբերդի պահապանները
30 տարի առաջ ՀՀ Մասիս քաղաքի պարի խմբի հետ այցելեցի Արցախի Մարտունի: Խումբը ղեկավաորւմ էր ազգային պարերի լավագույն գիտակ, երջանկահիշատակ Լյուդվիգ Պողոսյանը /վախճանվել է 2023թ․ հունիսի 19-ին/։ Մոնթեի քառասունքին էին հրավիրվել մասիսցիները: Մոտ մեկ շաբաթ պարախումբն ու երգիչները մնացին Մարտունու շրջանում, համերգներով հանդես եկան Մարտունիում, Գիշիում, Ճարտարում.. Այդ ժամանակ զորամասի շտաբում էի, որտեղ ծանոթացա Մարտունու շրջանի քաջակորով մարտիկներին, զրուցեցի նրանց հետ: Այստեղ էր նաև ընկերս՝ Հրայր Կարապետյանը, ով նաև Մոնթեի մտերիմն ու զինակիցն էր: Հրայրի հետ եղանք շրջանի մարտական տարբեր հենակետերում, այդ թվում նաև՝ Ուրյան սարում: Մոտ մեկ ամիս անց Հրայրի հետ վերադարձանք Երևան Մարտիրոս Ժամկոչյանի մեքենայով: Մեզ հետ էր նաև ֆրանսիահայ լուսանկարիչ Աշոտը: Երևանում այդ օրերի մաին գրեցի մի ռեպորտաժ՝ «Մոնթեբերդի պահապանները» վերնագրով, որը տպագրվեց ՀՅԴ «Ազատամարտ» թերթի «Ասպար» հավելվածի 1994թ. օգոստոսյան թիվ 7-ում: Նյութը տպվեց դասական ուղղագրությամբ, որով և ներկայացնում եմ 30 տարի անց:
Արցախի Մարտունու շրջանն այժմ վերանուած է ՄոնթԷբերդի շրջան: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Լեգենդ ու առասպէլ դարձած հերոս զօրավարն այդ շրջանին ընծայաբերեց ամէնը, ինչ թանկ ու անփոխարինելի է մարդու համար, զինեալ խմբերից ու ջոկատներից ստեղծեց գերմարտունակ զօրամաս, գլխավորեց այն, ազատագրեց ողջ շրջանն ու 1993թ. Յունիսի 12-ին անհաւասար մարտում մարաիրոսուեց Մարզիլի գիւղում: Մոնթէն' բոլորի սիրելի Աւոն, մէկ տարի չորս ամսուայ ընթացքում արեց անհավատալին. նրա ջոկատի իւրաքանչիւր մարտիկ փոխ առաւ նրա ոգին, որդեգրեց նրա դաւանանքն ու բերդի պէս կանգնեց հայրենիքի սահմանների վրայ: 1992թ. Փետրոսսրի 4-ին նա իր 18 հոգիանոց ջոկատով առաջին անդամ ոտք դրեց արցախեան հողի վրայ ու մէկէն ձեռնամուխ եղաւ Մարտունու շրջանի պաշտպանութեանը:
-Շատ բան կայ յիշելու, - պատմում է նրա զինակից ու մտերիմ, «Հայրենասիրական ջոկատի» մարտիկ Հրայր Կարապետեանը: Փետրուարի 13-ին մեզ կանչեցին Ստեփանակերտ: Տեղաւորւեցինք Մեքրիշէն գիւղում: Ամսի 16-ին հրահանգ ստացանք օգնութեան հսւսնել «Արաբօ» ջոկատի տղաներին, որոնք յարձակուել էին Մարտունի-Ստեփանակերտ մայրուղին փակող Ղարադաղլու գիւղի ադրբեջանական ոազմական յենակէտերի վրայ: Տեղ հասանք գիշերւայ ժամը 11-ին, երբ կռիւն արդէն դադարել էր: Առաւօտեան 5-ին Պաոաւաթումբ գիւղից սկսեցինք Ղարադաղլոփ գրոհը: Մոնթէն իր նռնականետով մէկիկ-մէկիկ վերացնում էր թշնամու կրակակետերը: Աոսսօտեան ժամը մօտ 9-ին մօտ 13 ադրբեջանցիներ պաշտպանւում էին մի տան մէջ, սակայն ժամը 3-ին արդէն հարկադրուած յանձնուեցին:
Դրանից յետոյ Մոնթէն նշանակուեց շրջանի ինքապաշտպանական ուժերի շտաբի պետ, կարճ ժամանակում ստեղծեց բանակային յստակ կարգուկանոնով, ռազմական այժմեան պահանջներին համապատասխան զօրամաս՝ համախմբելով շրջանի տարածքում կռուող ինքնապաշտպանական բոլոր ջոկատներն ու խմբերը Համլետ Սէյրանեանի հրամանատարութեան ներքոյ, որին էլ շուտով փոխարինեց ինքը:
Շրջանի տարածքի մօտ 40 տոկոսն ադրբեջանցիներն էին հսկում: Շնորհիւ ոազմական գործում նրա բնածին տաղանդի ու երդուեալի նուիրուածութեան, իրար յետեւից նրա զօրամասն սկսեց ազատագրել Մարտունու գիւղերն ու ոչնչացնել թուրքերի ոազմական յենակէտերը (Մալիբէյլի, Ամիրանլար, Մուղանլու, Ղզլղալա բարձունք, Կուրոպատկինօ)' հարկ եղած պահին օգնութեան հասնելով նաևւ հարեւան շրջաններին: 1993թ. Ապրիլ-Մայիսին զօրամասի տղաները պաշտպանում էին Լաչինի միջանցքի հարաւային ղիրքերը: Նրանց բաժին ընկաւ նաեւ Մարտակերտի շրրջանի Զանիաթաղ ու Գիւլաթաղ գիւղերի ազատագրումն ու դրանց շրջակայ բարձունքների գրաւումը, Սղդամի շրջանի հիմնական կրակակէտերի վնասազերծումը: Այդ նրանք էին, որ գրաւեցին կամ օգնեցին գրաւել Մարզիլին, Նովրուզլուն, Բաղբանլարը, Աստլուն, Սէյիդլարը, սատար եղան Ասկերանի տղաներին Մուղանլա գիւղը գրաւելիս, փակեցին Ադղամ-Աղջաբադ ճանապարհը, աչքի ընկան Քելբաջարի մարտերում: Աւոյից յետոյ զօրամասը գլխաւորեց Ճարտարի գումարտակի հրամանատար Մոսին' Մովսէս Յակոբեանը, որն էլ իր հերթին ամէն ինչ անում էր, որպէսզի զօրամասում թեւածի Աւոյի ոգին, արժանի շարունակութիւն ունենայ նրա հիմնած սրբազան գործը: Ու 18-45 տարեկան (երբեմն էլ՝ քիչ մեծ կամ փոքր), հիմնականում տեղացի ազատամարտիկներից բաղկացած զօրամասը, որի հիմքն են կազմում գիւղական պարտադիր գումարտակները, յիրաւի արժանապատուօրէն է շարունակում Մոնթէի հերոսական գործը: Եւ նրան, անկասկած, արժանին է յատուցում. շտաբում ամէն անկիւն նրան է յիշեցնում, պատերին նրա լուսանկարներն են, ճաշարանում մշտապէս դրուած է նրա պատուատր աթոոը, սեղանին' սպասքը: Նրա ոգին ամենուր է, ու ամէն զինուոը պարտաւորւում է իրականութիւն դարձնել նրա երազանքը:
Օպերատիվ բաժնի պետ Լիոնիդ Հայրապետեանը բացում Է շրջանում տեղի ունեցած իրադարձութիւնների, կարելի է ասել, տարեգրութեան մատեանը.
-Մեր բանակն այսօր ուժեղ է: Նախկինում ռազմական գործից հեռու այս տղաները ընթացքից վերափոխուեցին, դարձան մասնագէտ ռազմիկներ ու բոլորն էլ նուիրեալներ են: Ընկածներն էլ կեանքը թանկ են ծախել: Մերուժանի գումարտակը պատուով պաշտպանեց Մարտունու հիւսիս-արեւելեան սահմանը, բայց ափսոս, շատ ափսոս, որ ինքը զոհուեց: Բոլոր գումարտակների հրամանատարներին էլ, ասենք, Բերդաշէնի Նելսոնին, Մարտունու Մաւրին, Կարմիր Շուկայի Առուշանին, ճարտարի Հովիկին ու Կարոյին, նրանց շատ գինուորների կարելի է առանց երկմտելու հերոսի կոչում շնորհել: Հրաշալի տանկիստներ ունենք. Լաւրենտը, Գարիկը: Մարտունեցի Էդիկր, կարելի է ասել, մենակ մի էկիպաժ էր. եւ նշանառու էր, եւ վարորդ-նեխանիկ, եւ հրամանատար, խաղաղ պահերին էլ երիտասարդներին բացատրում էր տանկի կառուցուածքը, սովորեցնում վարել, մանեւրել... Զոհուեց Աղդամի գրաւման ժամանակ՝ պատահական գնդակից, տանկը վարում էր գլուխը դուրս հանած... Զոհեր, վիրաւորներ... կան: Պատերազմ է: Անձնուրաց են գործում կապի աշխատողները. չորսը աղջիկներ են, շատերը' թոշակառուներ: Փորձուած մասնագէտներ են:
Զօրամասի շտաբի պետ 47-ամեայ Աբրիկ Հայրապետեանը' Մուշկապատի վաշտի նախկին հրամանատարը, մասնակցել է շատ մարտերի: Նա պատմում է, որ ամենածանրը Քելբաջարի Ջարեք-թար գիւղի համար մղուած մարտերն էին: -Տղաների հետ ընկել էինք շրջափակման մէջ: Դիրքերից մէկից մեզ անընդհատ կրակի տակ էին պահում: Սերժիկ Շահումեանը՝ Մանչոն, որ գումարտակի հրամանատարի տեղակալն էր, շրջանցելով՝ նռնակը նետեց այդ դիրքի մէջ, բայց ոյն պահին էլ ընկաւ՝ երեւի նշանաոուի գնդակից: Իսկապէս քաջորդի էր Մանչոն, շատ կռիւներամ էր աչքի ընկել: Մեզ մեծ ցաւ պատճառեց... Յետոյ այդ դիրքում, ուր նա նռնակ էր նետել, թուրքի երկու դիակ զտանք, մնացածը փախել էին: Այդ օրը ութ մարտիկ կորցրինք,., ճարտարցի Սէյրանը, 19-ամեայ Կարէնը... տղաներից 12-ը վիրաւորուեցին: Բայց Չարեքթարը գրաւեցինք, յետոյ էլ դժւար կռիւ տուինք Դադիվանքի խաչմերուկը թու- նէլին կապող կամրջի մօտ: Այդ օրը թշնամին մօտ 70 զոհ տուեց: «Սամովարներով» (ականանետներ են) հիանալի աշխատեցին Ստեփանակերտի գումարտակի տղաները: Նոր եմ վերադարձել դիրքերից: Թշնամու դիվերսիոն խումբը շրջանցել էր դիրքերից մէկը: 4 գոհ կայ: Նռնակ էին նետել: Կոլխոզաշէն գիւղի տղաներն էին' Բոբիկը (դպրոցի տնօրէնն էր), ԱԼեոնեան, Նելսոնր, Հրաչիկը:
Շրջանի ռազմական տարեգրութեան նշանաւոր էջերից է 1992-ի Յունիսի 18-ի ճակատամարտը: Շահումեանից ու Մարտակերտից յետոյ թշնամին յաջողութեան յոյս ունէր նաեւ Մարտունու շրջանում: Այդ օրը նրանց հետեւակը 4 ուղղաթիռի ու 20 միավոր զրահատեխնիկայի ողեկցութեամբ յարձակւում էր ՄաճկալաշԷնի ու ճարտարի աղղութիւններով, նրանց տանկերը նոյնիսկ մտել էին Կարմիր Շուկայ: Բայց Ստեփանակերտից վրայ հասւ օգնութիւնն, ու մեր յաղթանակը փառաւոր էր: Մերոնք խլեցին 2 ԲՄՊ, 2 տանկ, մեկական տանկ ու ԲՄՊ էլ խփեցին, չհաշուած հետեւակի 150 գինուորը: Այդ կռւում շատ մեծ գործ արեց Մանկալաշէնի ջոկատը' ԱրմԷն Մելքոնեանի գլխաւորութեամբ:
-Արմէնն էլ զոհուեց: Հերոսի պէս: Ղաջար սարի զրաւման ժամանակ գնաց վնասազերծելու մեր դիրքերը ոմբակոծող զրահամեքենան..., -աւելացնում է Հրայր Կարապետեանր:
1992-ի 0գոստոսին թշնամին, դարձեալ ՄաճկալաշԷնի ուղղութեամբ, ձեռնարկեց երկրորդ խոշոր յարձակումը. ունէին 18 տանկ, 20 գրահամեքենայ, 2500 զինուոր: Էլի մեծ կորաստներ տուեցին ու յետ շպրտուեցին: Մի քանի օրից ուժեղ յարձակում սկասեց Բերդաշէնի ուղղութեամբ: Այս անգամ՛ նրանք կորցրին երկու ամբողջական գումարտակ: Ապա հասաւ յարձակման մեր հերթը: 1993-ի Յունուարին մերոնք տիրացան շրջակայքի վրայ տիրապետող դիրք ունեցող Ղզլղյա բարձունքին: Այնտեղից յստակ երեւում են Ֆիզուլու շրջանի Ներքին վէսալու, Մ՜իջին եւ Վերին Դիլիղարդան եւ այլ, ինչպէս նաեւ մեր գիւղերից շատերը: Այդ բարձունքում ամրացան Ճարտարի Գիւնեկալեր հատուածի թիւ 24 գումարտակի տղաները, որոնց հրամանատարն է Կարէն Թումասեանը:
Սարի ձախ կողմում մեր դիրքերն են: «Երջանիկի պոստ» են անուանում: Այդտեղ է զոհուել Գիշի գիւղացի, ազատամարտիկ Երջանիկը: Աւոն, դարձեալ Ավոն է հիմնել այս աւանդոյթը. բարձունքները, սարերը, ձորերը, հանդամասերը, աղբիւրները վերանուանւում են, վերածնւում մերօրեայ հերոսների անուններով: Յաջորդ օրը Ուրեանի դիրքերում եմ, որտեղ հսկում է ճարտարի Ղոզեկալեր հատուածի գումարտակի (հրամանատարն է Հովիկ Ջիվւանեանը) մի դասակ՝ Մաւրիկ Ղարամանեանի հրամանատարութեամթ: Դիմացը, 2,5-3 կմ հեռաւորութեան վրայ, թշնամու դիրքերն են, որտեղից ողջ գիշերը գնղակոծուեցին մերոնք;
Ուրեանը նոյնպէս կարեւոր նշանակութեան բարձունք է, ու այն թշնամուց խլելիս մերօնք էլ թանկ հատուցեցին, բայց փոխհատուցումն անհամեմատ մեծ էր: Ուրեանը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել: Այդ բարձունքի համար զոհուեցին Յարութիւնեան Կիման, Դանիէլեան Պերճիկը, Յարութիւնեան Ենոքը, Շաքարեան Ռուբիկը... Ճարտարից օգնութեան հասած Վահրամի խումբը փոխել էր իրավիճակը. թշնամին թողնելով 10 դիակ, յետ էր փախել:
Աւոյի գոհուելու օրը նրա հետ էր մարտական ընկերներից Սարոն, որի համար ծանր է վերյիշել այդ ողբերգական օրը, պատմել, թե ինչպէս ընկաւ սիրելի հրամանատարն ու մտերիմ ընկերը:
-Այգ օրը առաւօտեան մամը 4-ին մերոնք յարձակման անցան: Պէտք է լռեցնէինք Աղդամի շրջանի մի քանի կըրակակէտ: Միւս կողմից էլ Ասկերանի տղաները պէտք է գործէին: Ասկերանը յարձակման սկզբում զոհեր էր տուել ու չէր կարողանում աոաջ շարժւել: Մարտանու տրլաները գրաւեցին Մարզիլին, Եուասֆջանլին, Կիեամադինլին, Նովրագլուն եւ այլ գիւղեր:
Սոնթէն այդ ժամանակ ղիտակէտում էր ու ղեկավարում էր մարտական զոր- ծողութիւնները: ԿԷսօրին զնացի նրա մօտ: Ուզում էր ՈԻԱԶ-ով գնալ Մարզիլի՝ գործերի ընթացքը նայելու: Ես էլ միացայ: Վից հոգհվ՝ Աւոն, վարորդ Կոմիտասը, Գէորզը, հետախազաթեան դասակի հրամանատար Սարիբէկը ((Ռ. Մարտիրոսեան), ճարտարի (Ղոզեկալեր) մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Հովիկ Զիւանեանն ու ես, շարժաեցինք աոաջ:
ճանապարհին հանդիպեցինք Մերուժանի զումարտակի տղաներին: Կարճ զրույցից յետոյ Աւոն նրանց կարգադրեց լիցքաւորել տանկերն ու գնալ Նովրուզլու: Շարժաեցինք աոաջ: Հանդիպեցինք Աշանի եւ Մարտունու զումարտակի հրամանատար Մաւրիկ Օհանեանի տղաներին, որոնք արդէն լռեցրել էին կրա- կակէտերը եւ օգնութիւն չստանալով՝ յետ էին վերադառնում: Իսկ Բերդաշէնի զումարտակը Նելսոնի զլխաւորութեամբ մտել էր Մարզիլի ու շարժուել աոաջ: Գնացինք աոաջ՝ վստահ, որ գիւղում մերոնք են: Նոր էինք գիւղ մտել, երբ տեսանք, որ մի զրահամեքենայ է կանգնած (ԲՄՊ-1)' կողքին զինուորներ: Կոմտասը կանգնեցրեց մեքենան՝ ասելով, որ թուրքեր են:
Իջանք մեքենայից, կրակեցինք նրանց վրայ: 4 հագի ընկան, մի քանիսը մտան զրահամեքենայի մէջ: Սկսուեց փոխհրաձգութիւն: Կոմիտասը վիրաւորւեց ոտքից ու ընկաւ խոտերի մէջ: Վիրաւորուեց նաեւ Սարիբէկը, Գէորգն անցաւ ճանապարհի միս կողմը: Նրան հետեւեց Աւոն՝ ցանկանալով միւս կողմից կրակի տակ պահել թուրքերին: Այդ պահին ԲՄՊ-ից դարձեալ կրակեցին: Ականը մօտ պայթեց, մի բեկոր կպաւ Աւոյի զլխին: Նա ընկաւ: Ես ու Հովիկը մօտ վազեցինք: Բայց, ավաղ... Հովիկը վերցրեց ոացիան: Նոյն պահին մի գնդակ կպաւ ձեռքիս: Անցանք ճանապարհի միւս կողմը: 1 ժամ 20 րոպե երկուսով սկսեցինք պաշտպանուել: Միւս կողմում Սարիբէկն էր կուում: Կապւեցինք Նելսոնի հետ, օզնութիւն խնդրեցինք: Նա էր ամենամօտը գտնւում: Օգնութիւն ուղարկեց տանկով: Բայց մեզանից 300 մետր հեոու ղարձեալ թշնամու պահակակէտ էր եղել, որտեղ տանկից խփել էին մեր տանկը:
Նելսոնի տղաները երկրորդ անգամ էին օգնութեան եկել, բայց այդ պահակակէտից չէին կարողացել անցնել ու մարտի էին բռնուել: Կապւեցինք կենտրոնի հետ: Այդ ընթացքում երկու տեղից վիրաւորուեց Հովիկը, հինգ տեղից՝ ես: Այլեւս քայլել չէի կարող, քարշ էի զալիս: Հովիկը կրակելով մէզ էր պաշտպանում, չկարողացաւ ինձ օգնել, յետ տանել: Սարիբէկը լռեց: Զոհուել էր: Ես ուշաթաւի էի լինում, խնդրեցի Հովիկին, որ կեանքիս վերջ տայ, ինքն էլ հեռանա Այդ պահին թուրքերը մօտեցան, որ տանեն մեր մեքենան: Կրակեցինք: Սեր տղաները մեքենայի մօտ յետոյ չորս դիակ էին գտել:
Հովիկը մի նոնակ հանեց, տուեց ինձ ու ասաց, որ ինքը ոչ մի տեղ էլ չի գնայ, եթէ մեռնելու ենք, ապա՝ երկուսով: Քանի ողջ է, թոյլ չի տայ, որ թշնամին տանի Աւոյի դիակը: Ուշաթափւում էի, Հովիկը թափահարեց ինձ, ուշքի եկայ:
Օգնեց, բարձրացանք մի հողաթմբի վրայ: Յուսահատ նստեցինք: Լսում էինք թշնամու ոադիոխօսակցութիւնը: Իրենց հրամանատարութեանը արդէն խոստանում էին, որ մեզ կամ գերելու են, կամ հաստատ կր սպանեն: Յանկարծ ձայն լսեցինք: Մերոնք էին՝ 6 զրահամեքենաներով: ԲՄՊ-ի վրայ էին շտաբի պետ Աբրիկ Հայրապետեանը եւ Մաւրոյի տեղակալ Հովիկ Սարգսեանը: Ինձ դրին զրահամեքենայի վրայ: Մօտ 2,5 լիտր արիւն էի կորցրել: Կռուի ողջ ընթացքում մտածում էի՝ Աւոյի դիակը փրկէինք... միւս երազանքս 6 ամսական Անուշիկիս կրկին տեսնելն էր… Երկու երազանքներս էլ կատարուեցին...
Երբ Մոնթէբերդից վերադառնում էինք Ստեփանակերտ, մեր մեքենայի մէջ էր նաեւ սեւազզեստ մի կին: Որդին Ստեփանակերսփ համալսարանում քննութիւն էր տուել, գնում էր գնահատականն իմանալու: Մեծ վիշտ է տեսել այդ կինը՝ Իրինան: Նրա ամուսինը եւ երկու որդին զոհուել են: Աոաջինը զոհուել է աւագ որդին՝ Գարիկը, անցեալ տարի Փետրոսսրի 22-ին, Վեսալուի ազատագրման ժամանակ՝ վիրատր ընկերոջը կրակի գծից հանելիս: Ընդամէնը 18 տարեկան էր Գարիկը եւ կոուել էր սկսել 15 տարեկանից: Գարիկի հետ կռւում էր նաեւ 16 ամեայ եղբայրը՝ էրիկը, որն էլ համալսարանում քննութիւն էր տուել:
Որդու մահից յետոյ մարտադաշտ է մտնամ նաեւ Վոլոդեա Խչատրեանը: Շուտով դաոնում է հետախուզական դասակի հրամանատար: Յաճախ դիրքեր է տանում նաեւ 13-ամեայ որդուն՝ Հրայրին:
Անցած դեկտեմբերի սկզբին Շէյլի բարձունքի վրայ «Գրադի» արկից զոհւում է նաեւ Վոլոդեան: Ամանորի ուրա|սութեան ժամանակ Մարտունի քաղաքում, պատահական մի գնդակից էլ զոհւում է նրանց կրտսեր որդին՝ Հրայրը: Ընդամէնր մէկ տարաայ մէջ 3 հարազատ էր կորցրել Իրինան, սակայն նա հպարտ էր, որ նրանք հայրենիքի փրր- կաթեան համար են զոհուել: Մոնթէբերղից Ստեւիանակերտ ենք գնում Աղդամով: Թշնամու այդ որջն այժմ մեռած է: Աղամից մտնում ենք Ասկերան: Բոլորովին քանդուած է հայկական այդ քաղաքը: Քանդուած է «Գրազի», հրետանու ու օդային ռումբերից: Սակայն ոչ մի անգամ չընկճուեց ասկերանցին ու մնաց իր տան տէրը, թէկուզ այն այժմ քանդուած է: Բայց ով կարողանում է իր տուսնը պաշտպանել, քանդուածը հեշտութեամբ կը շինի: