Image

Արտաշավին՝ Հայոց ոստան

Սա Հայաստան է, և վերջ․․․

 Լեոնիդ Ազգալդյան

 

Վեր­ջին պա­տե­րազ­մում թշ­նա­մուն թո­ղո­ցինք նաև Մեծ Հայ­քի Ար­ցախ աշ­խար­հի Մյուս Հա­բանդ գա­վա­ռի՝ Դիզակ աշխարհի Գտ­չա­վան­քը՝ կա­ռուց­ված 1241-48 թվա­կան­նե­րին։ Հա­յոց նշա­նա­վոր այս վա­նա­կան հա­մա­լի­րի Գլ­խա­վոր ե­կե­ղե­ցու հյու­սի­սա­յին պա­տի ներ­սի կող­մի 1246թ. շի­նա­րա­րա­կան ար­ձա­նագ­րու­թյու­նում հի­շա­տակ­վում է նաև ներ­կա­յիս Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Վա­ղա­զին և Վա­կու­նիս գյու­ղե­րի և Վա­ղազ­նո­գե­տի մա­սին. «...ի յԱ­ղուա­նոյ գե­տոյ մինչ ի Ե­րասխն, մինչ ի Ա­ւազն Գա­տու­հա­տի, Վա­կու­նիս Վա­ղազ­նա­գե­տով, ի Քա­րատ­նիս և Խո­զա­նա­գե­տով, Զա­ռիստ իւր գե­տովն. Հա­քա­րի Հա­զա­րա­գե­տովն, Քր­տա­գետ իւր գե­տովն, իւր սահ­մա­նովն, Դի­զակ, Բե­լու­կան իւր գե­տովն և հայ­րե­նիքն ե­կե­ղե­ցի­ւոյս տուինք, Փա­րախն ու Գո­տա­նոցն, Ե­կե­ղե­ցա­ձորն իւր սահ­մա­նովն...»։ 

Պատ­մա­կան Վակունիս, Վաղազին բնա­կա­վայ­րե­րից հա­րավ ըն­կած է տա­րած­քի մեկ այլ դար­ձյալ պատ­մա­կան բա­նա­կա­վայր՝ Ար­տա­շա­վին։ Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Շա­լուա գե­տը Հա­կա­րիի ձա­խա­կող­մյան վտակն է, ո­րը գո­յա­նում է Շա­լուա­յի, Զո­լա­սա­րի, Ագ­ռա­վա­սա­րի մի­ջին բարձ­րու­թյան լեռ­նե­րի աղ­բյուր­նե­րից սն­ված գե­տակ­նե­րով: Ա­վե­լի ներքևում Շա­լուա­յին է միա­նում Հո­չանց գե­տը, այ­նու­հետև՝ Ա­ղավ­նոն: Եվ դե­պի Ա­րաքս է հո­սում այս ե­րե­քի միա­ցու­մից ա­ռա­ջա­ցած Հա­կա­րին:


Մեծ Հայ­քի Սյու­նիք և Ար­ցախ նա­հանգ­նե­րի այս տա­րած­քի գա­վառ­նե­րը՝ Ա­ղա­հեճք /հե­տա­գա­յում Քա­շա­թաղ՝ Քշ­թաղ, Խո­ժո­ռա­բերդ/, Վայ­կու­նիք, Մա­ղա­վուզ և այլն, մինչև 18-րդ դա­րի երկ­րորդ կե­սե­րը ե­ղել են հա­յա­շատ ու ծաղ­կուն: Տա­րածք­նե­րի ա­զա­տագ­րու­մից հե­տո, երբ մեր նախ­նի­նե­րի բնօր­րա­նը վերս­տին հա­յա­ցավ, հնա­րա­վո­րու­թյուն էր ըն­ձեռ­վել ու­սում­նա­սի­րել պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րը: Մեր պա­պե­րը մեզ թո­ղել են հոգևոր մեծ ժա­ռան­գու­թյուն՝ վան­քեր ու ե­կե­ղե­ցի­ներ, մա­տուռ­ներ ու խաչ­քար-կո­թող­ներ, կա­մուրջ­ներ, դամ­բա­րան­ներ, բեր­դեր, ջրաղացներ: Չեմ վա­խե­նա, ե­թե ա­սեմ, որ ար­դեն մի քա­նի հա­րյուր խաչ­քար ու տա­պա­նա­քար է հայ­տն­վել բնա­կե­լի ու անբ­նակ բնա­կա­վայ­րե­րում, ան­տառ­նե­րում ու ձո­րե­րում, սա­րա­լան­ջե­րին ու բլուր­նե­րին: Ինչ­քան էլ ժա­մա­նակն ու մեր թշ­նա­մի­ներն ա­վե­րել ու կոր­ծա­նել են դրանք, այ­նուա­մե­նայ­նիվՙ այ­սօր էլ բա­զում հու­շար­ձան­ներ վկա­յում են, որ, ինչ­պես կա­սեր այս տա­րածք­նե­րի հա­մար կյան­քը զո­հա­բե­րած Լե­նիդ Ազ­գալ­դյա­նը. «Սա Հա­յաս­տան է և, վերջ…»: Ար­ցա­խյան գո­յա­մար­տի հե­րոս հրա­մա­նա­տա­րի ա­նու­նով է կոչ­վում Շա­լուա­յի ձա­խափ­նյա լան­ջե­րին գտն­վող Ար­տա­շա­վի պատ­մա­կան գյու­ղում միջնադարում Ա­վե­տա­րան է գր­վել, և որ­տեղ պահ­պան­վել են տա­պա­նա­քա­րեր ու խաչ­քա­րեր՝ շա­տե­րը բե­կոր­նե­րի վե­րած­ված. տա­րած­քի հա­յա­թա­փու­մից հե­տո այս­տեղ բնա­կու­թյուն հաս­տա­տած մահ­մե­դա­կան­նե­րը քան­դել են հա­յոց հան­գս­տա­րա­նը և շիր­մա­քա­րերն օգ­տա­գոր­ծել որ­պես շի­նա­նյութ /նման պատ­կեր­ներ շատ կան՝ Հակ, Եզ­նա­գո­մեր, Սպի­տա­կա­ջուր, Մի­րիկ, Հե­րիկ, Սթու­նիս, Գող­թա­նիկ, Շա­լուա, Դրախ­տա­ձոր և այլն/: Դրանք վերահայացման ժամանակ հան­վել են պա­տե­րի մի­ջից և դր­վել են գյու­ղի կենտ­րո­նում: Այս գյու­ղի միջ­նա­կարգ դպ­րոցը 2002 թվականից կոչ­վում է Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նի ա­նու­նով: Հե­րո­սի 70-ա­մյա­կին նվիր­ված մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա լի­նե­լու հա­մար 2012թ. նո­յեմ­բե­րի 21-ին այ­ցե­լե­ցի Ար­տա­շա­վի: Մինչև ցե­րե­կույ­թի սկ­սե­լը՝ դպ­րո­ցի ռազ­մա­գի­տու­թյան ու­սու­ցիչ Վահ­րամ Հա­րու­թյու­նյա­նի հետ ե­ղանք Շա­լուա­յի ա­փա­մերձ նո­րա­կերտ Վար­դուտ գյու­ղում: Վահ­րա­մը գե­տի ա­ջափ­նյա լան­ջե­րին պա­տա­հա­բար շիր­մա­քա­րեր էր տե­սել, և բարձ­րա­ցանք՝ ճշ­տե­լու՝ ար­դյո՞ք հայ­կա­կան են: Անց­նե­լով գե­տը՝ բարձ­րա­ցանք նոսր ան­տա­ռով պատ­ված լանջն ի վեր: Վեր­ջա­պես երևաց մի բլուր, ո­րը հեռ­վից էլ զգաց­վեց՝ բնա­կան չէ: Մո­տե­ցանք. պա­տե­րի հետ­քեր երևա­ցին, և մի գոր­շա­վուն քար՝ պա­տից քիչ հե­ռու: Ծա­վալ­նե­րը հու­շե­ցին, որ շիր­մա­քար է. ար­դեն 17 տա­րի է, ինչ տա­րած­քում նման շատ վայ­րե­րում եմ ե­ղել, և նման շիր­մա­քա­րեր հայտ­նա­բե­րել:

Ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է՝ դրանք սո­վո­րա­կան քա­րեր են, բայց փոր­ձե­ցինք շուռ տալ. հա­ջող­վեց: Մինչև քա­րի ե­րե­սը տես­նե­լը, հո­ղի վրա նշ­մար­վեց հա­յոց խա­չի պատ­կե­րը: Խաչ­քար է, 15x60x105 սմ չա­փե­րով: Ի հե­ճուկս մեր թշ­նա­մի­նե­րի, որ շատ ժա­մա­նակ խաչ­քա­րե­րը շր­ջել են քան­դակ­նե­րը ծած­կե­լու հա­մար, ինչ-որ տեղ լավ է. պատ­կեր­նե­րը չեն քայ­քայ­վում: Լավ է պահ­պան­վել խա­չը, ո­րի ներքևի և կո­ղի մա­սե­րը փռ­ված տեսք ու­նեն, իսկ վերևի­նը ե­ռա­ճյուղ է: Բարձ­րա­նում ենք վերև. մոտ 10 տնե­րի հետ­քեր են պահ­պան­վել, տեղ-տեղ մնա­ցել են նաև պա­տե­րը: Հա­վա­նա­բար՝ գյու­ղա­տե­ղի է, ով գի­տե՝ հնա­րա­վոր է այս­տեղ նաև ե­կե­ղե­ցի է ե­ղել: Ա­ռա­ջին ա­վե­րա­կի չա­փերն այդ են հու­շում: Շր­ջում ենք տա­րած­քում. Վահ­րա­մը կան­չում է. այլ խաչ­քար էՙ ա­վե­լի մշակ­ված, սա­կայն քա­րա­քո­սով պատ­ված ու մեծ չա­փե­րով. 15x54x135 սմ: Մեկ այլ ոչ ստան­դարտ, սպի­տա­կա­վուն խաչ­քա­րի վրա, որն ու­նի մոտ 1, 9 մետր եր­կա­րու­թյուն,  8 խաչ կա քան­դա­կած: Կող­քին մի քա­նի նման քա­րեր են՝ շիր­մա­քա­րե­րի բե­կոր­ներ, ո­րոնց վրա դար­ձյալ խա­չեր կան, հա­սա­րակ, բայց պատ­մող խա­չեր: Տա­րած­քում շատ են նման քա­րե­րը, ո­րոնք ծան­րու­թյան  պատ­ճա­ռով չկա­րո­ղա­ցանք շր­ջել: Ժա­մա­նակ է պետք և ուժ, որ բո­լոր շիր­մա­քա­րե­րը բարձ­րաց­վեն ի­րենց նախ­նա­կան ձևով, մի տեղ հա­վաք­վեն: Անհ­րա­ժեշտ է նաև տա­րած­քում պե­ղում­ներ կա­տա­րել. հա­մոզ­ված եմ, որ որևէ ար­ձա­նա­գիր քար էլ կգտն­վի ու կպատ­մի, թե ինչ գյու­ղա­տե­ղի է: Այս տա­րած­քը կարևոր­վում է նաև նրա­նով, որ դե­պի արևմուտք ըն­կած բլ­րի հետևում է գտն­վում պատ­մա­կան Ա­լի­ղու­լիաշեն գյու­ղը, որ­տեղ մինչև 20-րդ դա­րի սկիզ­բը հա­յեր էին բնակ­վում, և որ­տեղ թուրք-թա­թար­նե­րի կող­մից 1905 ր 1918 թվա­կա­ններին կազ­մա­կերպ­վեց հա­յե­րի ջարդ: Ցած ենք իջ­նում՝ ևս մեկ հայ­կա­կան հան­գս­տա­րա­նի տեղ գտած, փաստ, որ այս տա­րածք­նե­րում բարձր քա­ղա­քակր­թու­թյուն է ե­ղել, որ Ա­ղա­հեճքն ու Վայ­կու­նի­քը հա­յոց ծաղ­կուն գա­վառ­ներ են ե­ղել միջ­նա­դա­րում, դրա­նից ա­ռաջ: Անց­նում ենք աշ­նա­նա­յին Շա­լուա­յի մի­ջով: Բարձ­րա­նում ենք Ար­տա­շա­վի, մաս­նակ­ցում Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նի 70 ա­մյա­կին նվիր­ված ցե­րե­կույ­թին, ո­րի հե­րոս­նե­րը կր­թօ­ջա­խի 42 ա­շա­կերտ­ներն էին:

Այդ ա­շա­կերտ­նե­րից տղա­նե­րը հե­տա­գա­յում դար­ձան Հա­յոց բա­նա­կի զին­վոր­ներ, ո­րոշ­նե­րը մաս­նակ­ցե­ցին 2016թ. Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յին և 2020թ. Ար­ցա­խյան նոր ու կոր­ծա­նա­րար պա­տե­րազ­մին։ Ե­ղան վի­րա­վոր­ներ։ Ար­տա­շա­վիի դպ­րոց էին հա­ճա­խում նաև հարևան Նո­րա­շե­նիկ գյու­ղի ա­շա­կերտ­նե­րը։ Կի­րա­կո­սյան Մհեր և Գոռ եղ­բայր­նե­րի հայ­րը՝ Ար­թու­րը՝ Ար­ցա­խյան պա­տե­րազմ­նե­րի մաս­նա­կից է, և նրա որ­դի­նե­րը դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո ընտ­րե­ցին զին­վո­րա­կա­նի մաս­նա­գի­տու­թյուն։ Մաս­նակ­ցե­ցին վեր­ջին պա­տե­րազ­մին, ծանր վի­րա­վոր­վե­ցին։ Փառք Աստ­ծո, ար­դեն կազ­դուր­վել են ու կր­կին բա­նա­կի շար­քե­րում են։ Նույն հա­մայն­քի Վար­դուտ գյու­ղի բնա­կիչ Ա­լեքս Ա­ղա­ջա­նյա­նի վի­րա­վո­րումն ա­ռա­վել ծանր է, և ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յո­ղը մինչ օրս ունի առողջական խնդիրներ։ Մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին մաս­նակ­ցեց նաև Ար­տա­շա­վիի հա­մայն­քա­պետ Է­դիկ Մի­քա­յե­լյա­նի Ա­րամ որ­դին, ով ըն­դա­մե­նը մի քա­նի ա­միս ա­ռաջ էր զո­րացր­վել հա­յոց բա­նա­կից և կր­կին զին­վո­րա­կան հա­մազ­գեստ հա­գավ, զենք վերց­րեց ու վի­րա­վոր տուն ե­կավ։ Ար­դեն ա­ռողջ է։ Տղեր­քի հա­մար մեծ ցավ է՝ կորց­րե­ցին ի­րենց տու­նը, հայ­րե­նի Ար­տա­շա­վին ու Նո­րա­շե­նի­կը, Վար­դու­տը, Քա­շա­թա­ղի ողջ շր­ջա­նը, Ար­ցա­խի մի մա­սը։ Կորց­րե­ցին հա­րյու­րա­վոր մար­տա­կան ըն­կեր­ներ։ Ար­տա­շա­վի գյու­ղը դա­րեր շա­րու­նակ ե­ղել է հա­յոց բնօր­րան, ու­նե­ցել է ե­կե­ղե­ցի։ Ըստ «ԺԷ դա­րի հա­յե­րեն ձե­ռագ­րե­րի հի­շա­տա­կա­րան­նե­ր»-ի /հա­տոր Ա, Երևան, 1976թ., էջ 561 և հա­տոր Բ, Երևան 1978թ., էջ 699/ 1615թ. Քաս­բար ե­րե­ցի կող­մից այս գյու­ղում նո­րոգ­վել է մի ձե­ռա­գիր, ո­րի հի­շա­տա­կա­րա­նում նշ­ված է․ «...Ի եր­կիրս Մա­ղա­յոզ, ի­գեղն Ար­տա­շիպ...»։ Իսկ 1637թ. այս­տեղ նո­րոգ­վել է մեկ այլ Ա­վե­տա­րան՝ հետևյալ հի­շա­տա­կու­մով․ «...ի եր­կիրս Մա­ղա­յոզ, ի գուղս Ար­տայ­շի­բի։ Դար­ձեալ նո­րո­քե­ցավ ձե­ռանբ սու­տա­նուն Սար­քիս է­րե­ցուս, ի թի­ւա­կա­նիս Հա­յոց ՌՁԶ /1086+551=1637թ./»։ Սա խո­սում է այն մա­սին, որ Ար­տա­շա­վի գյու­ղում ե­ղել է ե­կե­ղե­ցի, հնա­րա­վոր է՝ վա­նա­կան հա­մա­լիր, որ­տեղ և նո­րոգ­վել են նշ­ված մա­տյան­նե­րը։ Եվ այս սր­բա­տունն ու տա­րած­քի հան­գս­տա­րանն են քան­դել 20-րդ դա­րում ար­դեն ադր­բե­ջան­ցի դար­ձած քր­դե­րը։ 1993թ. գար­նանն այս գյուղն էլ ա­զա­տագր­վեց և վե­րա­հա­յա­ցավ 2 տա­րի անց։ Վե­րաբ­նա­կիչ հա­յե­րը գյու­ղի տար­բեր շի­նու­թյուն­նե­րի պա­տե­րից հա­նե­ցին տա­պա­նա­քա­րե­րի ու խաչ­քա­րե­րի բե­կեր­նե­րը և տե­ղադ­րել էին մի վայ­րում՝ նախ­կին սր­բա­վայ­րից քիչ հե­ռու։ Գյուղում խորհրդային տարիներին կառուցած աղբյուրի պատի մեջ ագուցել էին մի ամբողջ տապանաքար՝ որսի տեսարան ունեցող քանդակով։ Պահպանվել է տարեթիվը՝ ՌԻԴ/1024+551=1575թ․/։ Իսկ փոստատան պատերի մեջ շատ են եղել խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ։ Մի գեղաքանդակ խաչքարի կեսը նույնպես այդ պատերի միջից էին հանել 1995 թվականին։ Չափերն էին՝ 60-64-17 սմ։ խաչքարը նաև արձանագիր է։ Ճակատային կողմում՝ կենտրոնական գեղաքանդակ խաչր թևերի տակ՝ ձախում Թ․ տառն է, աջում՝ Վ։ Ներքևում՝ որտեղից խաչքարը կիսվել է, պահպանվել է տարեթիվը՝ [ՋԼ/930+551=1481թ․/]։ 12 տող էլ՝ 3-ական տառերով, պահպանվել է քարակտորի աջակողմյան կողին․ ․ «… ԿԱՆԳՆԵՑԻ ԽԱՉՍ ՀԱԻՐ ԻՄ ԵՒ ՄԱԻՐ ԻՄ ԵՒ ԵՂԲԱԻՐ ԻՄ Ի ՎԱՍՆ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՀՈԳՈ․․․»։ Մեկ այլ բեկորի վրա, դարձյալ կողքին 3 տողով/յուրաքանչյուր տողին՝ 3 տառ/ արձանագրություն կա․ԱՆՈ-ՄԻՆ․  Թ․ ռծ/1060+551=1611թ․/։ Ռ և Ծ տառերը գրված են փոքրատառով։ Արձանագրության ներքևում թռչուն է քանդակված՝ ճանկերում ինչ-որ իր կամ կենդանի։ Մոտ 20 բեկորներ էին հավաքել գյուղի կենտրոնում վերաբնակները։ Որոշները նույնպես արձանագիր էին։  Գյու­ղի արևե­լյան կող­մում, մեկ այլ ա­վե­րակ գյու­ղա­տե­ղիում, վեր­ջին տա­րի­նե­րին ջրա­տար կա­ռու­ցե­լիս գտն­վել էին մի քա­նի տա­պա­նա­քար և մի հե­տաքր­քիր խաչ­քար, որն անմ­շակ քար է, մեջ­տե­ղում ու­նի մի մեծ խաչ, ձա­խա­կող­մյան թևի տակ 2 փոքր խաչ, իսկ ա­ջա­կող­մյա­նի տակ՝ մե­կը։ Այս խաչ­քա­րը տե­ղադր­վել էր ջրա­տա­րի ա­կուն­քում։ Այ­սօր, ցա­վոք, ան­հայտ է՝ ինչ ճա­կա­տագ­րի կար­ժա­նա­նան մեր դա­րա­վոր հու­շար­ձան­նե­րը...

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։