Image

«Արվեստագետ» հանդեսի նոր համարը

Լույս տեսավ  «Արվեստագետ» կրթամշակութային հանդեսի հերթական՝ 22-րդ համարը՝ կրթության նվիրյալը խորագրով: Այն նվիրված է վաստակաշատ մանկավարժ,Վանաձորի պետական համալսարանի երկարամյա դասախոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀԿԳ նախարարության ոսկե հուշամեդալակիր ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ: Նախաձեռնությունը հանդեսի գլխավոր խմբագիր Իվան Անտոնյանինն է:

Հանդեսը բացվում է Ռ. Սահակյանի «Կենսագրական նոթերով», որից ընթերցողը տեղեկանում է նրա ծնողների, հարազատների և սեփական ընտանիքի պատմությանը: Բնութագրական և գնահատանքի խոսքով հանդես են եկել անվանի գիտնականներ /Տելեմակ Վարդումյան, Սերգեյ Մերգելյան, այք/, երախտագիտական խոսք են գրել նրա մի խումբ ուսանողներ, վերատպագրվել են նրա մասին հոդվածներ /ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, Վանաձորի պատվավոր քաղաքացի Վահագն Մուղնեցյանի «Լույսի աստիճանների ուսուցիչը», գրող, լրագրող Գագիկ Անտոնյանի «Շիրակ աշխարհի ծնունդ լոռեցին»/, հարցազրույցներ: Տպագրվել են նրա գիտամեթոդական գրքերի ու ձեռնարկների մասին խմբագրականներ, մաթեմատիկոս-բանաստեղծի ստեղծագործություններից բանաստեղծություններ, բազմաթիվ լուսանկարներ: Լրացուցիչ տեղեկացնենք՝«Կյանք» մարդու իրավունքների և հումանիտար պրոբլեմների միջազգային ակադեմիան վաստակաշատ մանկավարժին, գիտնականին օրերս արժանացրեց Պատվավար պրոֆեսորի կոչման:

Ամսագրի մյուս  մասում  տեղ են գտել մշակութային և այլ լուրեր, հոդվածներ: Հանդեսից ենք տեղեկանում, որ քանդակագործ Գագիկ Գևորգյանը կերտել է Հավհաննես Թումանյանի կիսանդրին և նվիրել գրողի Դսեղի տուն-թանգարանին:

Մեկ լուր ևս. «Ֆորտունա» հեռուստաընկերության օժանդակությամբ հեռարձակվող Ի. Անտոնյանի հեղինակային «Լոռուարվեստագետներ» ֆիլմաշարը հարստացավ նոր՝ 33-րդ  ֆիլմով: Այն նվիրված է Երևանի Պետական Համալսարանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական և Իջևանի մասնաճյուղի վաստակաշատ դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ծնունդով Լոռու մարզի Գեղասար համայնքից` ՌաֆայելՆահապետյանի կյանքին ու ազգաշահ գործունեությանը:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։