Image

Անհրաժեշտ քայլեր մեր ժողովրդին ․․․

Հայաստանի առջեւ ծառացած  մարտահրավերների տեւական և հուսալի լուծման համար իսկապես կյանքը փոխող վճռորոշ առաջին անհրաժեշտ քայլը մեր ժողովրդին համախմբելն է, հատկապես նրա  քաղաքական, մտավոր, պաշտպանողականության, տնտեսական ուժերի և ռեսուրսների համադրելը  երկրի ներսում։

Այս բարդ խնդրի անհապաղ լուծումը հնարավոր է  երկրի տնտեսության մակարդակի բարձրացման, գիտական, մշակութային մտքի զարգացման, հասարակության մեջ ժողովրդավարության, ազատության համերաշխության ու ներդաշնակության, կրթության և բժշկության  որակի զգալի բարելավման հաշվին:

Այս բոլոր առաջնահերթ խնդիրների լուծումը, ինչպես նաև մեկ այլ հրատապ խնդրի՝ հզոր ռազմարդյունաբերական համալիրի և հզոր բանակի ստեղծումը, անհնար է առանց մեկ ակնհայտ պայմանի՝  երկրի ազգային տնտեսական  արդյունավետության քանակական և որակական ցուցանիշների արագ և կտրուկ բարձրացման մեխանիզմի։

Բազմաթիվ, ի սկզբանե հետամնաց, աղքատ երկրների փորձը ցույց է տալիս, որ նրանց արագացված անցումը  զարգացող երկրների, որպես սկզբնական պոտենցիալ ներուժ,  ապահովվել է սեփական երկրի ընդերքի հարստության գրագետ, արդյունավետ օգտագործումը։

Մինչդեռ հայ ժողովուրդը, ըստ էության, կուրորեն կամ անտարբեր է անցնում նման բացառիկ և միաժամանակ բնական ու մատչելի առիթը օգտագործելու հնարավորությունից ։  Համենայնդեպս, դա է վկայում  ստորև ներկայացված օրենսդրության մեջ առկա էական բացերն ու հակասությունները, որոնք թույլ չեն տալիս ընդերքի տիրոջը՝  ժողովրդին,  տնօրինելու սեփական հարստությունը և լուծելու երկրի առջեւ ծառացած գոյաբանական ու հրատապ խնդիրները :

1990 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի Անկախության հռչակագրում (7-րդ կետ) ասվում է. «Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է»:  Բայց Հայաստանի 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Սահմանադրությունը այլ բան է սահմանում (10-րդ հոդվածի 2-րդ կետում). «Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են»։

Նույնը բխում է «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքից. (11-րդ հոդվածի 1-ին կետ) « Հայաuտանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ uեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման միայն երկրաբանական ուսումնասիրությունների եւ oգտակար հանածոների արդյունահանման նպատակներով»։ Սակայն սույն օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է.
« Ընդերքի oգտագործման եւ պահպանության, ինչպես նաեւ ընդերքօգտագործման հետ կապված բնության եւ շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումն իրականացնում են կառավարությունը եւ տվյալ բնագավառում լիազոր պետական կառավարման մարմինները` իրենց իրավասությունների շրջանակներում»:

Հայաստանի Անկախության հռչակագրի և Սահմանադրության նորմերի  օրենսդրական նման ձևախեղումը մեծ հնարավորություններ է բացում «անբարեխիղճ» պաշտոնյաների հսկայական կոռուպցիայի համար։ Պաշտոնյան, լինելով վերադասի կամքը կատարող, վարձու աշխատող, առանձնահատուկ պատասխանատվություն չի կրում ժողովրդի և պետության առջև։ Այսպիսով, Հայաստանի գործող օրենսդրությունը, ըստ էության, ոչ միայն անընդունելիորեն հակասական է, այլ արգելք չի դնում ժողովրդի բնական ռեսուրսների ունեցվածքի թալանին։ Այդ իսկ պատճառով այսօր Հայաստան պետության կարևոր, առաջնահերթ խնդիրներից է  Հանրապետության Սահմանադրությամբ և Ընդերքի մասին օրենսգրքում որպես պարտադիր սկզբունք ամրագրել ժողովրդի ընդերքից շահ  ստանալու իրավունքը։  Հայաստանի Անկախության հռչակագրի 3-րդ կետում ասվում է. «Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է...», և ոչ թե վարձու պաշտոնատար անձը։

Գեորգի ԱՆՏՈՆՈՎ-ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ,

Կուզբասի հայերի միության նախագահ,

տնտեսագետ, իրավաբան

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։