Image

Համահայկական Վերնախորհուրդն իրականացնում է Արցախ-Հայաստան-Արտերկրի Հայություն համագործակցության նոր օրակարգ

Համահայկական Վերնախորհուրդը հիմնադրվել է Երևանում 2017թ սեպտեմբերին, որի առանցքային նպատակը 1918-1920թթ Հայաստանի Հանրապետության պետական իրավունքների կենսագործումն է Ազգերի Լիգայի կողմից 1920թթ․ դեկտեմբերի 10-ին ընդունված փաստաթղթի շրջանակներում։

Վերնախորհրդի աշխատանքային օրակարգի շրջանակներում ս․թ հունիս 29-ին «Զում» տեսակապի միջոցով տեղի ունեցավ նախօրոք ծրագրավորած հանդիպում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար՝ Սերգեյ Ղազարյանի, «Վերածնվող Արցախ» հասարակական շարժման համակարգող՝ Անաստաս Իսրայելյանի և արտերկրի հայկական հասարակական կազմակերպությունների այն ներկայացուցիչների հետ, ովքեր ընտրվել են Համահայկական Վերնախորհրդի Սենատորներ։ Հանդիպման նպատակն էր մասնակիցների միջոցով հանրությանը ներկայացնել «Արցախի և Ադրբեջանի իրավահարաբերությունների իրական կարգավորման հիմքերը», որը կարող է հանդիսանալ հիմք՝ նոր բանակցային գործընթացի համար։

Արտերկրի հայություն-Արցախ-Հայաստան առկա խնդիրները ներկայացրեց Արցախի արտգործնախարար՝ Սերգեյ Ղազարյանը, «Վերածնվող Արցախ» հասարակական շարժման համակարգող՝ Անաստաս Իսրայելյանը, որին հետեւեց հարց ու պատասխանը և տեսակետների շարադրումը։

Համահայկական Վերնախորհրդի կողմից մասնակցում էին Սենատոր Արսեն Աբրահամյանը՝ ՌՀՄ/«Ռուսաստանի Հայերի Միություն» հասարակական կազմակերպություն, գործարար, (Ուլյանովսկ, ՌԴ), Սենատոր Վլադիմիր Փաշայանը՝ հայկական մշակութային միության նախագահ, Տյումեն, Սենատոր Արարատ Ղուկասյանը՝ «Արարատ միության» նախագահ, հասարակական գործիչ, (Իսպանիա), Սենատոր Արթուր Պողոսյանը՝ «Աղբյուր» հասարակական կենտրոնի տնօրեն, գործարար ( ՌԴ, Կաբարդինո -Բալկարիա)։

Հանդիպմանը մասնակցում էին Տիգրան Բագրատունին՝ Բագրատունիների «Անգեղաց Տուն» միության հիմնադիր, (Գերմանիա), Կարինե Հայրապետյանը՝ ԳՀՄ Ակադեմիա, հասարակական գործիչ,(Գերմանիա), Վահե Մեսրոպյանը՝ ԱՀՎԿ, ԿԸՀ, գրող-հրապարակախոս, հասարակական գործիչ (ԱՄՆ,Գլենդել), Ստեփան Հասան-Ջալալյանը՝ հասարակական գործիչ,(Հայաստան), բանասեր, Անդրանիկ Սիմոնյանը՝ հասարակական գործիչ(Իրան), Հակոբ Ասատրյանը՝«Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր (Չեխիա), ինչպես նաեւ Լեոնարդո Բասմաջյանը՝ճարտարապետ (Մարսել, Ֆրանսիա),

Արտերկրի հայություն-Արցախ-Հայաստան հիմնախնդիրների վերակազմավորման շուրջ իր մոտեցումները ներկայացրեց Արամ Մկրտչյանը և ներկայացրեց ս․ թ․ մայիսի 26-ից շրջանառության մեջ դրված արտերկրում գործող շուրջ երեք տասնյակ հայկական հասարակական կազմակերպությունների միասնական հայտարարությունը և նոր բանակցային գործընթացի պատմաիրավաքաղաքական փաթեթի թեզիսները՝ «Արցախի և Ադրբեջանի իրավահարաբերությունների իրական կարգավորման հիմքերը», որը ներկայացվել է ԱՀ նախագահ Ա․ Հարությունյանին, ԱՀ ԱԺ նախագահ Ա․Թորոսյանին, գործարար, հասարակական և քաղաքական գործիչ Ռ․Վարդանյանին, «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր Ս․ Բաբայանին։

Թեզիսների շրջանակներում հրատարակման է պատրաստվում ՄԱԿ-ի արխիվում գտնվող 1919-1920 թթ Ազգերի Լիգայի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության առանցքային փաստաթղթերի լուսապատճեների ժողովածուն։ Նախաբանի հեղինակն է՝ Ակադեմիկոս Ա․Մելքոնյանը, հոդվածների հեղինակներն են՝ Ակադեմիկոս Լ․Աղալովյանը, ակադեմիայի թղթ․անդամ՝ Ա․Մանասյանը, դոկտոր, պրոֆեսոր՝ Վ․Մելիքյանը, պատմ․գիտ․թեկնածու՝ Ա․Խաչկյանը, ավագ գիտաշխատող՝ Ս․ Սարգսյանը ։

Երեք ժամ տեւած քննարկման ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան տալ հարցեր և ներկայացնել իրենց տեսակետները, նաեւ քննարկել Արցախի և նրա բնակչության ճգնաժամից դուրս գալու արտակարգ միջոցառումների կազմակերպման հնարավոր ճանապարհները։

Հարց տվեց Վահե Մեսրոպյանը և հանդես եկավ լրացուցիչ մեկնաբանություններով՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության պատմաքաղաքական իրավունքները միջազգային հարթակներում ներկայացվել է շատ վատ։ Հայրենատիրության և տարածքային իրավունքը՝ 70551 քկմ տարածքն է, այն հաստատված Ազգերի Լիգայի կողմից, որն անտեսված է և նրա փոխարեն շրջանառվում է Խորհրդային Հայաստանի տարածքի իրավունքը։

Սենատոր Արսեն Աբրահամյանը բոլորի ուշադրությունը կենտրոնացրեց ժամանակի անօգուտ վատման և ազգային ռեսուրսերի նկատմամբ ոչ ճիշտ մոտեցումների վրա։

Սենատոր Արթուր Պողոսյանն իր խոսքում հաստատեց, որ Արցախի և Հայաստանի խնդիրները հայության խնդիրն է և իրենք պատրաստ են գործնական մասնակցություն ունենեալ մարդասիրական, լրատվական և իրավական դաշտերում։ Սենատոր Արարատ Ղուկասյանն իր մտահոգությունները հայտնեց տիրող իրավիճակի հետ կապված և առաջարկեց խիստ ուշադրություն դարձնել լրատվությանը։

Հասարակական գործիչ Ստեփան Հասան-Ջալալյանը մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց պատմամշակութային ժառանգության ներկայացման անհրաժեշտությունը ԵՄ ակադեմիական հաստատություններում։

ԱԳՆ նախարար Ս. Ղազարյանը Ստեփան Հասան-Ջալալյանին հրավիրեց հանդիպման՝ այդ խնդիրն ավելի հանգամալից քննարկելու համար։

Հասարակական գործիչ Անդրանիկ Սիմոնյանը կարևորեց Իրանի հայ համայնքի դերը։

«Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը նշեց, որ առանց համագործակցության արդյունքերը միշտ լինելու են անբավարար։

Հանդիպման մասնակիցները մասնավորապես հետաքրքրվեցին, թե ինչ հարցերում կարող են օգտակար լինել Արցախին։

ԱԳՆ նախարար Ս. Ղազարյանը հատուկ շեշտեց «անհետաձգելի միջոցները՝ հիմնված կամավորության, փոխադարձ շահի, ազգային ինքնորոշման ազատության վրա, հաշվի առնելով բանակցություններում Լեռնային Ղարաբաղի առանձնահատկությունները, կարիքներն ու շահերը»։

Հատուկ շեշտվեց, որ անհրաժեշտ է կենտրոնանալ երեք՝ լրատվական, մարդասիրական և իրավական ուղղությունների վրա և բոլոր հնարավոր միջոցներով, տարբեր լեզուներով հասանելի դարձնել աշխարհին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 120 000 հայ բնակչութան դեմ իրականացվող ցեղասպանության մասին։

Մասնակիցները միակարծիք էին, որ Արցախի հայության ցեղասպանությունից փրկելու և ընթացիկ խնդիրների լուծման համար առանցքային է արտերկրի հայության և Արցախի իշխանությունների գործնական համագործակցությունը։

Առաջարկվեց ստեղծել «Արցախ 24 ժամ» օնլայն անունով հարթակ, որի առանցքային նպատակն է լինելու՝ միջազգային SOS աղետի ազդանշան ռադիոհեռագրական ազդանշանի միջոցով պետություններին և մարդասիրական կազմակերպություններին հասցնել Ադրբեջանի կողմից Արցախում դիկտատորական մեթոդներով հումանիտար ճգնաժամի խորացումը։

Արտերկրահայություն-Արցախ-Հայաստան համագործակցությունը, արտերկրի հայության գործնական դերը ճգնաժամից դուրս բերելու և նոր որակական հիմքերի վրա դնելու նպատակով՝ մասնակիցները որոշեցին Ստեփանակերտում Անաստաս Իսրայելյանի ղեկավարությամբ ստեղծել արտերկրի հայության կենտրոն՝ «Արցախ 24» անունով, որը կգործի հասարակական հիմունքներով։

 

Կարինե Հայրապետյան

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Մայնց, Գերմանիա

03․07․ 2023թ․

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։