Image

Հայաստանը` Վալենսիայի «Ռուսաֆիրա» տոնավաճառ-ցուցահանդեսին` հանուն արցախահայության

Վալենսիայի Միջմշակութային կազմակերպության (AIAD) նախաձեռնությամբ` քաղաքի Ռուսաֆա (Russafa) ամենաբազմազգ թաղամասում տեղի ունեցավ Ռուսաֆիրա (Russafira) տոնավաճառ-ցուցահանդեսը, որին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև Արարատ Հայկական Միությունը։ Վալենսահայության ջանքերով` հայկական տաղավարը լավագույնս հանդես եկավ միջոցառմանը` ներկայացնելով Հայաստանը, հայկական մշակույթը, պատմությունը, խոհանոցը...

Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու գործում իր մեծ ներդրումն է ունեցել հայկական կազմակերպության Միջմիութենական հարցերով պատասխանատու Մովսես Մխիթարյանը։

Ցուցահանդեսի ընթացքում նաև տեղի ունեցավ առաջիկայում կայանալիք նարդու առողջության վիճակահանությունը, որին կմասնակցեն 16 խաղացողներ։

Տոնավաճառի ընթացքում հավաքված ողջ գումարը կտրամադրվի Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցների կենցաղային և աշխատանքային կարիքները հոգալուն։

 

Արարատ Հայկական Միություն

Վալենսիա

Իսպանիա

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։