Image

 Երկաթուղին վերագործարկվել է

Տնտեսագետների վկայությամբ՝ Լոռիում և Տավուշում տեղի ունեցած աղետի հետևանքով մեր երկրի տնտեսությանը հասցված ուղղակի վնասը մոտ 200 մլն դոլար է կազմել:Խոսքը միայն ճանապարհների կառուցման, գույքի վնասի փոխհատուցման, տների վերակառուցման մասին է։ Եվ

առնվազն 3-5 տարի կպահանջվի աղետի տնտեսական հետևանքները վերացնելու համար: Այդ գումարի մեջ ներառված չեն անուղղակի վնասները՝ բիզնեսներին աջակցությունը, վարկերի մարման հետաձգումը, ներկրման և արտահանման ծախսերը։

Աղետից հատկապես տուժել է հանքարդյունաբերության ոլորտը՝ հիմնականում երկաթուղու չգործելու պատճառով:  Բացի այն, որ արտահանում տեղի չէր ունենում, Լոռիում են  գտնվում խոշոր հանքավայրեր, Ախթալայի և Թեղուտի լեռնահարստացման կոմբինատները,  Ալավերդու պղնձաձուլարանը, որոնց գործունեությունը ևս դադարեցված էր:  Անուղղակի վնասը կայանում է նրանում, որ Լոռիով են տեղի ունենում Հայաստանի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող ապրանքների արտահանումը և ներմուծումը: Երկաթգծի միջոցով իրականացվում է պղնձի և մոլիբդենի արտահանումը: Արտահանումն դադարեցված էր, քանի որ երկաթգծի մոտ 2.5 կմ հատված քանդվել էր: Երկաթգծի չգործելը բավականին լուրջ վնասներ էր առաջացնում նաև ներկրման ժամանակ, որովհետև նավթամթերք /բենզին, դիզվառելիք, ինքնաթիռների վառելիք/, ցորենի ներկրումը չէր իրականացվում երկաթգծի միջոցով, այլ բեռնատար մեքենաների, ինչի դեպքում ծախսերն ավելի շատ էին լինում:

Այսօր այս ամենն անցյալ է: Հունիսի 14-ից, 20 օր հարկադրական ընդմիջումից հետո, Երկաթուղին վերջապես վերագործարկվեց: «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Ռաֆայել Սեխլեյանի համոզմամբ՝ դա հնարավոր ամենասեղմ ժամկետն էր, որ իրոք հերոսական աշխատանքով հնարավոր եղավ կատարել Վանաձորի գծի ուղեմասի, էներգետիկների, կապի ազդանշանների ծառայության աշխատակիցների, Ռուսաստանից գործուղված լուրջ մասնագետների և Վրաստանից օգնության հասած երկաթուղայինների համառ ջանքերով: Վերականգնողական աշխատանքները գլխավորել է «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:  Յուրաքանչյուր օր արդեն մեր երկաթուղով երկիր է մուտք գործում երկու-երեք գնացքակազմ և մեր երկրից արտահանվող բեռներով նույն քանակի գնացքներ էլ  արտահանվում են: Պարոն Սեխլեյանը մի ուրախ լուր էլ հայտնեց. հունիսի 24-ից յուրաքանչյուր զույգ օր, երթևեկն է վերսկսել Երևան-Բաթումի արագընթաց ֆիմային գնացքը, որը կգործի մինչև սեպտեմբերի վերջը: Անցյալ տարվա համեմատ տոմսի արժեքը որոշակի նվազել է: Ուղևորը Վանաձոր կայարանից ժամը 18.09 րոպեին տեղավորվելով գնացքում, 13ժամ 30րոպե հետո կհասնի Բաթումի կայարան: Մինչև 5 տարեկան երեխաները երթևեկելու են անվճար, իսկ 5-10տարեկանների համար նախետեսված են ավելի էժան՝ «մանկական» տոմսեր:  

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։