Սոչիի քննարկումների հակասական դրսևորումները

ԵԱՏՄ՝ տնտեսական միություն, որտեղ քաղաքականն առաջնահերք է տնտեսական շահերից
Եվրասիական տնտեսական միությունը, որին անդամակցում է Հայաստանը, զգալի ազդեցություն ունի մեր երկրի տնտեսության վրա: 2022 թ.-ին միության փոխադարձ առևտրի ծավալն աճել է 10,3%-ով և կազմել 80,6 մլրդ դոլար: Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն իրենց արտահանումը ԵԱՏՄ ավելացրել են 9,8 միլիարդ դոլարով (1,4 անգամ), Ռուսաստան՝ 9,5 միլիարդ դոլարով, որտեղ առաջատարը Հայաստանն է: Մեր երկրից արտահանումը ԵԱՏՄ աճել Է 1,6 միլիարդ դոլարով (2,8 անգամ): Միության երկրների բաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ 29,3%-ից աճել է մինչև 46,8%: Այս համատեքստում լիովոին տրամաբանական է Հայաստանի ձգտումը խորացնել միության մեջ առկա տնտեսական կապերը:
Դրա համատեքստում կարևոր էր օրերս Սոչիում տեղի ունեցած ԵԱՏՄ տարբեր ձևաչափերով բարձր մակարդակի հանդիպումները և դրանց ՀՀ վարչապետի լիարժեք մասնակցությունը: Վերջինս իր ելույթներում ներկայացրել է տարբեր ոլորտների զարգացման՝ հայկական կողմի տեսլականը: Չնայած տնտեսական միության ներսում տնտեսական համագործակցության աճող ծավալներին, հանդիպման ժամանակ ի հայտ եկան որոշակի սկզբունքային անհամաձայնություններ: Այսպես՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը առանձնացրեց լոգիստիկ կապերի բարելավման անհրաժեշտությունը՝ ոչ միայն միության ներսում այլ ԵԱՏՄ-ից դուրս գործընկեր երկրների հետ հարբերվելու հարցում և ընդգծեց, որ Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը նպաստելու Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ստրատեգիական ուղղությունների զարգացման անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Հյուսիս-Հարավի համատեքստում նա առանձացրեց Իրաի հետ ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի կնքման փաստը և պնդեց, որ այդ գործընկեր պետության հետ լիաֆորմատ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ տարված աշխատանքը հնարավորություն կտա ձևավորել պայմանավորավածությունների փաթեթ, որն էլ իր հերթին թույլ կտա միության երկրներին դեպի Իրան արտահանման հասանելիություն ունենալ:
Նաև Եվրասիական զարգացման բանկի միջոցներով Հայաստանում Հյուսիս-Հարավ տրանսպորտային ենթակառուցվածների կառուցման և զարգացման մասին ՀՀ վարչապետի ելույթից անմիջապես հետ ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկրի՝ Բելոռուսի վարչապետ Ռոման Գալովչենկոն իր խոսքում կարևորում է Հայաստանը շրջանցող Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման պայմանագրի կնքումը: Հատկանշական է, որ այդ գործարքի մասին չհիշատակեց ո՛չ դրա կողմ հանդիսացող ՌԴ վարչապետ Միշուստինը, ոչ էլ այդ երկաթգծից անմիջական օգտվող Ադրբեջանի վարչապետը, որը նիստին ներկա էր որպես ԵԱՏՄ դիտորդ երկրի ներկայացուցիչ:
Ավելին՝ վերջինս իր ելութում կրկին շահարկեց այսպես կոչված «միջին միջանցքի» գաղափարը և ներկայացրեց Արցախի օկուպացված տարածքներում կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները:
Ստացվում է, որ ԵԱՏՄ-ի մեջ ընդգրկված պետությունների ներկայացուցիչներն այս դեպքում լոբբինգ են անում փոխբացառող տրանսպորտային ուղիների կառուցման գործընթացները՝ Բելառուսը խոսում է մի ուղու մասին, որը շրջանցում է ԵԱՏՄ մյուս երկրի՝ Հայաստանի շահերը, այն դեպքում երբ վերջինս շահագրգռված է Իրանի հետ միության կապերի սերտացմամբ և իր տրանսպորտային ենթակառուցվածները այդ երկրի հետ առևտրաշրջանառության համար օգտագործելու հարցում: Նկատենք, որ Բալառուսը Ռեշտ-Աստարա երկաթգծի նշանակությունն ընդգծում է այն ժամանակ, երբ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները վերջին ամիսներին աննախադեպ վատ են ու լարված:
Պետք է նկատել, որ ԵԱՏՄ-ն տնտեսական բովանդակություն ունի, բայց այն հնարավոր չէ դիտարկել քաղաքական համատեքստից դուրս, հետևաբար, գոնե հայտարարությունների մակարդակով միության անդամ մեկ երկիրը պարտավոր է կոռեկտություն դրսևորել մյուս անդամ պետության հանդեպ, այլապես կորում է միության տրամաբանությունը, հետևաբար՝ նաև հարվածի տակ է հայտնվում համագործության արդյունավետությունը՝ իր բոլոր մնացած հետևանքներով: