Image

Վաղվանից նպաստների չափերը կփոխվեն

2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական եւ նվազագույն կենսաթոշակների, ինչպեսեւ՝ ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կփոխվեն։ Այս մասին «ՀՀ թերթը» տեղականում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Ըստ այդմ՝  նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),  աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է 24,000 դրամ (21,000 դրամի փոխարեն),  զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է 1,750 դրամ (1,600 դրամի փոխարեն)։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը սրանք են`

1․  ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 50,600 դրամ (46,000 դրամի փոխարեն), 2․  ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 41,400 դրամ (36,000 դրամի փոխարեն), 3․  ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 38,000 դրամ (33,000 դրամի փոխարեն)։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կլինի 38,000 դրամ (33,000 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 120,000 դրամ (90,000 դրամի փոխարեն)։

Հուլիսի 1-ից ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը նույնպես կավելանան՝  ծերության նպաստի չափը՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),  ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 39,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),  ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 37,500 դրամ (31,600 դրամի փոխարեն),  ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),  կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն)։

Թե ինչքանով են հավելումները համապատասխանում սպառողական զամբյուղին, մեկնաբանության կարիք չունի։ Թե միայնակ կենսաթոշակառուն տարեկան քանի անգամ կարող է, ասենք, տավարի միս ուտելու շռայլությունը իրեն թույլ տալ, բարդ հաշվարկ չէ, եթե ամսական թոշակի չափից հանենք կոմունալների վճարները եւ դեղերի գումարները։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։