Image

Երկաթուղով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է

Խառն ու դժնդակ այս օրերին սփոփիչ է լուրն այն մասին, որ այս տարի, անցյալ տարվա նույն ժամանակի հետ համեմատած, երկաթուղով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է: Եվ ավելացել է 7 տոկոսով: Այդ մասին տեղեկացանք «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական, պատվավոր երկաթուղային Ռաֆայել Սեխլեյանից: Խոշոր բեռնարկղերով/կոնտեյներներ, 20-40տոննա տարողությամբ/ տարբեր երկրներից Հայաստանի Հանրապետություն ներկրվում են սննդամթերք, թեթեւ արդյունաբերության համար հումք՝ կտորեղեն, բրդյա, արհեստական թելեր, հագուստեղեն, Հնդկաստանից, Չինաստանից՝ թանկարժեք քարեր, մետաղական կոնստրուկցիաներ, տարբեր սարքավորումներ ու հոսքագծեր, ալյումինի հումք, և, իհարկե, բենզին, ավիաբենզին, դիզվառելիք, հացահատիկ: Սպասվում է շաքարի հումքով բարձված Բրազիլական երկրորդ տանկերի ժամանումը Բաթումի նավահանգստային քաղաք, /34հազար տոննա/ և այն  գնացքակազմերով կտեղափոխվի և լիովին կբավարարի մեր կարիքները ողջ տարվա համար: Բառնափոխադրումների ծավալում իր տեղն ունի նաև արտահանումը. մեր երկիրն արտասահմանյան տարբեր պետություններ է առաքում պահածոներ, խմիչք, գունավոր մետաղների հանքանյութ, դեղորայք, թեթեւ արդյունաբերության արտադրանք և այլն: Ռ. Սեխլեյանի հավաստմամբ՝ իրենց ընկերությունն ամեն հնարավորն անում է երկաթուղու աշխատանքն անխափան ապահովելու, ժողովրդատնտեսական կարևորագույն բեռները անվնաս տեղ հասցնելու նպատակով: Բայց երկաթուղին ուշադրության և հոգատարության կարիք ունի նաև բնակչության կողմից: Ցավալի օրինակներ բերելու ուժ չկա, բայց ամեն տարի 4-5 դեպքերի մասին մենք լսում ենք, երբ երկաթուղու գծանցումներում հանկարծահաս հայտնվում են տարբեր մակնիշի մարդատար և բեռնատար մեքենաներ հենց այն պահին, երբ արագությամբ մոտենում է բեռնատար, կամ մարդատար գնացքը...աղետալի բախումն անխուսափելի է լինում, ողբերգական վերջաբանը դառնում է  իրական: Զոհվում, լավագույն դեպքում խեղվում են մարդիկ, ֆինանսական ծանր կորուստներ են կրում ոչ միայն քաղաքացիները, այլև ՓԲ ընկերությունը: Կամ, տեսեք, անհոգ արարածներ են լինում, որոնք ռելսերի վրա քարեր կամ մեխեր են դնում՝ հեռվից ակնկալելով հնարավոր վթարը: Իսկ նման վթարներ արձանագրվել են: Արձանագրվել են մահացու դեպքեր, երբ ականջակալներով երաժշտություն լսելով գծերի մեջ հայտնված անձինք չեն զգացել արագությամբ դեպի իրենց սուրացող գնացքի մոտենալը... Իչնպե՞ս կարելի է մոռանալ հասարակ փաստը՝ ժամում 80-90կմ արագությամբ ընթացող գնացքը վտանգը նկատելուց հետո էլ, արգելակման դեպքում, դեռ անցնում է 700-ից մինչև մեկ կմ. տարածություն: Մի խոսքով, բոլոր երկաթուղայինները, գլխավոր տնօրենի խորհրդականի միջոցով,  ասում են. երկաթուղին սիրով հոգում  է ողջ ազգաբնակչության կարիքները, հարկ է, որ բնակչությունն էլ նրան վերաբերվի նույն հոգատարությամբ:  Երբեք չպետք է չմոռանալ, որ երկաթուղային տրանսպորտի   գործունեության միջավայրը  բարձր վտանգավորության գոտի է, դժբախտ դեպքերից խուսափելու համար      հարկավոր է խստորեն պահպանել երկաթուղու ծառայություններից օգտվելու անվտանգության բոլոր կանոնները:    

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։