Image

Թումոյի այգուց դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ կգործեն անվճար ավտոբուսներ

Երեք օր շարունակ, ժամը 20:00-ից Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Թումոյի այգում կներկայացվեն Արամ Խաչատրյանի բալետային գլուխգործոցները:

Բեմում լինելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմն ու նվագախումբը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

Հունիսի 6 - «Գայանե»

Հունիսի 7 - «Դիմակահանդես»

Հունիսի 8 - «Սպարտակ»

Մուտքն ազատ է:

Հունիսի 6-ին, 7- ին և 8- ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ն: Թումոյի այգուց կգործեն նաև անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։