Image

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին ողջունեց և իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունն առանձնակի գոհունակությամբ ընդգծեց, որ այսօրվանից մեկնարկում է նաև Միաբանական համագումարը, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում են համախմբվել Հայաստանի ու Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներն ու աբեղաները։

ԳՀԽ ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը և Արցախին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերը, Մայր Տաճարի վերանորոգմանը, Մյուռոնօրհնության արարողությանը և հարակից այլ միջոցառումների կազմակեպմանը, հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը, ինչպես նաև Նվիրապետական Աթոռների ու թեմերի գործունեությանն առնչվող հարցեր։

Ժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 8-ը։

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։