Image

«Այաքսը» պաշտոնապես դիմել է «Կրասնոդարին»

Նիդերլանդական «Այաքսը» պաշտոնապես դիմել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբին՝ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխության հարցով, հայտնում է De Telegraaf-ը։

Հաղորդագրության համաձայն՝ «Այաքսի» ղեկավարը կապ է հաստատել հայ կիսապաշտպանի գործակալների հետ։

Երեկ ռուսական լրատվամիջոցներից մեկը նույնպես հայտնել էր, որ հոլանդական ակումբը ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերը։

23-ամյա Սպերցյանը «Կրասնոդար» ակումբի հիմնական կազմում խաղում է 2020 թվականից։ 2021 թվականի փետրվարին ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական։ Նրա առաջին խաղը հավաքականի կազմում 2021-ի մարտի 31-ին էր՝ աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարում։

Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է 2022-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։

Երեք օր առաջ Սպերցյանը նշեց ծննդյան տարեդարձը, որի առթիվ փոխանցում ենք մեր շնորհավորանքը։

Նիդերլանդական Օրագիր

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։