Իրաքը ապասառեցրել է մոտ 3 միլիարդ դոլարի իրանական ակտիվները
Իրանի իշխանությունները հասանելիություն են ստացել մոտ 2,7 միլիարդ դոլարի ակտիվներին, որոնք նախկինում արգելափակված էին Իրաքի բանկերում:
Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է իրանա-իրաքյան առևտրի համատեղ պալատի ղեկավար Յահյա ալ Իսհակը։
Պաշտոնյան ասել է, որ Իրաքում իրանական սառեցված ակտիվների մի մասը հատկացվել է իրանցի ուխտավորների համար անհրաժեշտ միջոցները ապահովելու համար, իսկ մյուս մասն օգտագործվել է հիմնական սննդի դիմաց վճարելու համար:
Իրան-Իրաք համատեղ առևտրի պալատի ղեկավարը նշել է, որ Իրանի չմարված ներդրումների մի մասը վճարելու Իրաքի կառավարության արտոնագիրը միանշանակ դրական ազդեցություն կունենա շուկաների վրա, քանի որ բավարարվել են Իրանի Կենտրոնական բանկի պահանջները, և երկրում անհրաժեշտ հիմնական ապրանքները ձեռք են բերվել ակտիվների միջոցով: