Image

Պատերազմի մասնակիցների և անմահացած զինվորների ընտանիքների համար կրթական և մասնագիտական դասընթացներ

Վանաձորի «Աստերի» հունական քաղցրավենիքների մասնագիտացված խանութ-սրճարանում կայացավ պատերազմի մասնակիցների և հանուն հայրենիքի անմահացած զինվորների ընտանիքների համար «Արփի» ՀԿ-ի կողմից իրականացվող 2 ծրագրերի փակման արարողությունը:   

Ծրագրերն իրականացվել են Եվրոպական միության կողմից «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» ծրագրի և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի միջոցով և աջակցությամբ:  Ըստ «Արփի» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոֆիկ Մինասյանի՝ իրականացված ծրագրերով կրթական հաստատություններում սովորող և պատերազմի մասնակից մի խումբ տղաների վարձավճարներ են փոխանցվել, մի մասն էլ ձեռք է բերել նոր մանագիտություն ծրագրավորման, շինարարության ոլորտներում: Զոհված զինծառայողների կանայք կամ նրանց ընտանիքի անդամները սովորել են հաշվապահություն, լեզուներ, հրուշակագործություն, շյուղագործություն, վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում և այլն: Նրանցից մի քանիսը նույնիսկ իրենց սեփական գործն են հիմնել:

Բոլոր մասնակիցներն ստացել են վկայականներ: Պատերազմի մասնակից տղաները հանդես են եկել ելույթներով, հրուշակագործի մասնագիտությունը յուրացրած կանայք իրենց պատրաստած  ուտեստներով և քաղցրավենիքով հիացրել են հյուրերին: Հրուշակագործություն նրանք սովորել էին հենց հյուրընկալող հարկի տակ՝ «Աստերի» հունական քաղցրավենիքների մասնագիտացված ընկերությունում:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։