Տոնավաճառ
Վանաձորի «Արցախ» պուրակում անցկացվեց ՄարզMarket տոնավաճառը: Այն Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ կազմակերպել էր Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան՝ մարզպետարանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:
Տոնավաճառին ներկայացված էին 70 բիզնես տաղավարներ՝ մեղվաբուծությունից, հրուշակագործությունից, բանջարեղենի ու կաթնամթերքի արտադրությունից մինչև նորաձևության, դասապատրաստման, ավտոտեխսպասարկման ու գյուղատնտեսական ծառայություններ։ Փոքր ընտանեկան ձեռնարկությունները հիմնվել են «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրով, որի շրջանակում Լոռու մարզում ընտանեկան նպաստի 70 շահառուների տրամադրվել են մինչև 4000 դոլարի փոքր բիզնես դրամաշնորհներ։ Քաղաքային տոնավաճառի այցելուները ծանոթացել են ընտանեկան բիզնեսների արտադրանքին, կատարել մատչելի գնումներ անմիջապես արտադրողից։