Image

Արամ Խաչատրյանի 120-ամյակին

Մեծն կոմպոզիտորի Արամ Խաչատրյանի  ծննդյան 120-ամյակը Վանաձորում նշանավորվեց գեղեցիկ միջոցառմամբ, որն անցկացվեց Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Հնչեցին  մաեստրոյի հանճարեղ ստեղծագործությունները:

Այդ առիթով մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին Կզարթմյանի, Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցների, Մ. Թավրիզյանի անվան պետական քոլեջի փողային բաժնի վարիչներ Ներսես Եթիմյանը, Վլադիմիր Ռապացկին, Ռոբերտ Ռիգանյանը, դասատու Ալվարդ Ավետիսյանը, Գուգարաց թեմի Վարդանանց հետնորդներ փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Առաքելյանը:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։