Image

Մոլոկանների «Չայբուշկա»-ն 

«Չայբուշկա». Այսպես է կոչվում Լոռու մարզի  Ֆիոլետովո համայնքում  օրերս բացված սրահը, որը ցուցադրում-հանրահռչակում է մոլոկանների ունեցած ժառանգությունը: 150-ամյա նորոգված տանը զբոսաշրջիկները կարող են համտեսել տեղական ուտեստներ, վայելել թեյ, ծանոթանալ թանգարանային հատվածներին, լուսանկարվել ազգային տարազներով, մասնակցել խոհարարական, արհեստագործական վարպետության դասերի, կփորձեն պատրաստել իսկական մոլոկանյան ուտեստներ և ծանոթանալ փայտամշակման և ասեղնագործության արհեստներին։

Նախագիծն իրականություն է դարձել բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ:

Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը հույս է հայտնում, որ մոլոկաններով բնակեցված Ֆիոլետովո համայնքում հիմնաված նոր բիզնեսը լավագույն միջոցը կլինի մոլոկանների ավանդական ժառանգությունը պահպանելու և այն միջազգային ու տեղացի զբոսաշրջիկներին ներկայացնելու առումով:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։