ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ չկան․ Բլինքեն
ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ չկան։ Հունիսի 16-ին Սինգապուրում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում է tert.am-ը։
«Մենք հավատարիմ ենք երաշխավորելու, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք բերի <...> դա կանխելու լավագույն միջոցը դիվանագիտությունն է, բայց մենք չենք հրաժարվում ոչ մի տարբերակից»,- ասել է պետքարտուղարը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ հաճույքով կխոսեր համաձայնությունների ձեռքբերման մասին, սակայն «դրանք չկան»։

