Փամբակ համայնքում շաքարախտ ունեցող երեխաների համար ճամբար է բացվել
«Շաքե» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և ջանքերով՝Փամբակ բնակավայրում բացվեց շաքարախտ ունեցող երեխաների համար ճամբար: Այն միակն է տարածաշրջանում՝ նախատեսված շաքարախտով հիվանդ երեխաների համար: Նախաձեռնողները վստահ են, որ այն կնպաստի, որպեսզի երեխաները գիտակցված և ինքնուրույն հաղթահարեն հիվանդությունը։
Ճամբարը կհյուրընկալի 7-15 տարեկան շաքարային դիաբետ ունեցող երեխաներին, որտեղ ճամբարականները լինելու են մանկաբույժի, մանկական էնդոկրինոլոգի և հոգեբանի հսկողության ներքո։ Այն գործելու է ամռան երեք ամիսների ընթացքում՝ 14 օրը մեկ՝ հյուրընկալելով 25-30 երեխայի։

