Image

Կասյան փողոցն այսուհետ կկրի Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անունը

Երևանի Կասյան փողոցը վերանվանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվամբ: Երևանի ավագանու նիստում որոշման նախագիծը ներկայացրել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ավինյանը հիշեցրել է, որ Կասյանը կանգնած է եղել Հայաստանի առաջին հանրապետության ոչնչացման ակունքներում։ 

«Վեհափառի շնորհիվ փրկվել և Մատենադարանին են հանձնվել բազմաթիվ ձեռագրեր, ավետարաններ ու արժեքավոր ձեռագրեր»,- ասել է Ավինյանը` անդրադառնալով անկախության գործընթացին Վազգեն Առաջինի մասնակցությանը։ Վազգեն Ա կաթողիկոսնն առաջինն էր, որ արժանացել է Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը։

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։