Դավիթ Բաբայանը Մոսկվայի համալսարանում ներկայացրել է «Ղարաբաղյան հիմնախնդիրը» թեման
Երեկ մասնակցեցի «Հարավային Կովկասը որպես նոր մեծ խաղի մաս» փորձագիտական կլոր սեղանին, որը տեղի ունեցավ Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը․
Բաբայանը ներկայացրել է «Ղարաբաղյան հիմնախնդիրը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության պրիզմայով» թեման․ «Շնորհակալություն կազմակերպիչներին նման կարևոր և հետաքրքիր միջոցառում անցկացնելու համար»,- գրել է նա։