Image

ՄԱԿ-ի ԳՔ Ցեղասպանության կանխարգելման հարցով հատուկ խորհրդականը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ՄԱԿ-ի Մարդու իրավուքների խորհրդում հուլիսի 4-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցով հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն, որը մասնավորապես անդրադարձել է Հայաստանին և Ադրբեջանին՝ կոչ անելով երկխոսության ու խաղաղության, ինչպես նաև՝ խուսափելու լարվածության սրացումից։

Ալիս Ուայրիմու Նդերիտուն հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտադիր է կատարման համար և կոչ է արել ապահովել ազատ ու ապահով տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։