Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 3-րդ տեղն է գրավել
![](/images/news/183746.jpg#joomlaImage://local-images/news/183746.jpg?width=790&height=500)
Իսպանիայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 3-րդ տեղն է գրավել։
Հայաստանի թիմը պայքարն ավարտել է 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալներով:
Ոսկե մեդալի արժանացել էր Կնյազ Իբոյանը, արծաթե մեդալակիրներ են դարձել Լևիկ Միքայելյանը, Հայկ Պապիկյանը, Մուշեղ Մկրտչյանը, բրոնզե մեդալակիրներ` Նարեկ Գրիգորյանը և Անդրանիկ Ավետիսյանը: