Image

Հարավային Կովկասում սահմանների փոփոխությունն անընդունելի է. Իրանի ԱԳ նախարարը` Բաքվում

Իրանը կողմ է Երևանի և Բաքվի միջև երկխոսությունը շարունակելուն, հաղորդակցությունների բացմանը Հարավային Կովկասում, բայց դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։ Այս մասին Բաքվում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է APA-ն։

Աբդոլլահիանը, մասնավորապես, նշել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները պետք է շարունակվեն եռակողմ հայտարարությունների շրջանակներում։ Նա հավելել է, որ Իրանը աջակցում է Հարավային Կովկասում կապի և տրանսպորտային ճանապարհների բացմանը։

«Այս տարածաշրջանը տարանցիկ մեծ ներուժ ունի: Եթե տարածաշրջանում վերականգնվեն տրանսպորտային և հաղորդակցական կապերը, Հարավային Կովկասը կարող է դառնալ աշխարհի տարանցիկ կենտրոնը: Իրանը աջակցում է համագործակցությունը այդ նպատակի և ներուժի իրացման համար»,- ասել է արտգործնախարարը:

Նա նաև հիշեցրել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։

 

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։