Image

Ծանրամարտիկ Սերյոժա Բարսեղյանը հաղթեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում

Հայաստանը ներկայացնող Սերյոժա Բարսեղյանը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում նվաճեց երկամարտի ոսկե մեդալը 67 կգ քաշային կարգում՝ ցույց տալով 278 կգ (131+147) արդյունք։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, Սերյոժա Բարսեղյանn առաջինն էր նաև պոկում և հրում վարժություններում:

Մ-17 ԵԱ-ում Հայաստանը նվաճեց երրորդ մեդալը երկամարտում։ Ավելի վաղ Ժորա Գրիգորյանը (61 կգ) նվաճել էր ոսկե, Կառլեն Դավթյանը (49 կգ)՝ բրոնզե մեդալ:

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։