Էրդողանը կարծում է, որ Ուկրաինան իրավունք ունի անդամակցել ՆԱՏՕ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի աջակցել Կիևին Ուկրաինայի իրավիճակի համատեքստում։
«Հակամարտության հենց սկզբից մենք ցույց տվեցինք մեր համերաշխությունը Ուկրաինայի հետ՝ կոնկրետ օգնություն ցուցաբերելով բազմաթիվ ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության: Բայց մենք նաև այն երկիրն էինք, որն ամենաինտենսիվ ջանքերը գործադրեց միջազգային իրավունքի շրջանակներում բանակցությունների միջոցով պատերազմը դադարեցնելու վրա»,-Panorama.am-ի փոխանցմամբ, ասել է Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո, որի հեռարձակումն իրականացրել են տեղական հեռուստաալիքները։
«Մենք կշարունակենք մեր ջանքերը կարգավորման ուղղությամբ: Չնայած տեղի ունեցածին, Թուրքիայի և Ուկրաինայի միջև բարեկամությունը լիովին ամրապնդվել է: Ես ցանկանում եմ, որ ընթացիկ բանակցությունները օգտակար լինեն ինչպես մեր երկրների, այնպես էլ մեր տարածաշրջանի և միջազգային հանրության համար»,-հավելել է Էրդողանը:
Էրդողանը նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինան իրավունք ունի անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին։
«Մենք միշտ մեր աջակցությունն ենք հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցելուն»,-ասել է Թուրքիայի ղեկավարը:

