Դիարբեքիրի թուրքական ֆուտբոլային ակումբը պատճենել է Հայաստանի զինանշանը
Թուրքական «Դիարբեքիր սպորտ» ֆուտբոլային ակումբը փոխել է անվանումն ու զինանշանը ՝ պատճենելով այն Հայաստանի զինանշանից։ Ակումբի նոր անվանումն է «Միջագետքի մարզական ակումբ», իսկ նոր լոգոն կրկնում է Հայաստանի զինանշանը աննշան փոփոխություններով:
Պաշտոնական հայտարարությամբ ակումբը դեռևս հանդես չի եկել, սակայն թուրքական «Այդընլըք» թերթը պարզել է, որ նոր լոգոն գրանցված է Թուրքիայի արտոնագրերի և ապրանքանիշերի բյուրոյի կայքում: Նշվում է նաև, որ ակումբի անվան և տարբերանշանի փոփոխության հայտը ներկայացվել է 2023 թվականի մայիսի 22-ին։
Սոցցանցերի օգտատերերն արդեն ցուցադրում են Հայաստանի զինանշանի և ակումբի խորհրդանշանի պատկերները՝ կոչ անելով Թուրքիայի ՆԳՆ-ին դիտարկել այդ հարցը: Ոմանք մեկնաբանություններում հարցնում են, թե ինչ կապ ունի Արարատ լեռը Դիարբեքիր քաղաքի հետ։
Ավելի մանրամասն կարդացեք սկզբնաղբյուրում:

