Image

Լավրովն անընդունելի է համարել Կիևին Թուրքիայից զենքի նոր մատակարարումները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։

Քննարկման ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարը մատնանշել է, որ Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինային զենքի մատակարարումը շարունակելը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նախարարները մտքեր են փոխանակել նաև այլ հարցերի վերաբերյալ, մասնավորապես՝ անդրադառնալով ուկրաինական «Ազովի» բրիգադի նախկին հրամանատարներին Ուկրաինա վերադարձնելու որոշմանը:

«Համապատասխան քայլերը կարող են հանգեցնել բացառապես բացասական հետևանքների»,- 1lurer-ի փոխանցմամբ՝ նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան և Ուկրաինան փաստաթուղթ են ստորագրել, որը նախատեսում է համատեղ զարգացնել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։