Image

Ուկրաինայում մեկնարկել է «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրության գործարանի շինարարությունը

Ուկրաինայում սկսվել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը: Panorama.am-ն գրում է, որ այդ մասին «Ռադա» հեռուստաալիքի եթերում  հայտարարել է Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը ։

Ավելի վաղ Կամիշինը հայտնել էր, որ Կիևն ու Անկարան հուշագիր են ստորագրել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության զարգացման վերաբերյալ։

«Եթե խոսենք Բայրաքթարի գործարանի մասին, որի մասին Ուկրաինայում ասվում էր մի քանի տարի, ապա այս գործարանի շինարարական աշխատանքներ են սկսվել, բանակցություններ եղան, հետո՝ դադարեցումներ, սկանդալներ, բայց այս գործարանը սկսեց կառուցվել գործնականում՝ ոչ միայն հուշագրերի վրա»,-ասել է Կամիշինը։

Նա հավելել է, որ բացի այդ, այժմ բոլոր ուժերն ուղղված են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի նորացմանը, դա վերաբերում է առաջին հերթին զինամթերքի արտադրությանը։

Որովհետև զինամթերքի արտադրության աճի տեմպերը հեռու են մեր կարիքներից»,-շեշտել է նախարարը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։