Image

Իսրայելի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան՝ ամրապնդելու ռազմավարական կապերը

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կայցելի Ադրբեջան՝ ռազմավարական կապերի, տարածաշրջանային կայունության և արդյունաբերական համագործակցության ամրապնդման նպատակով հանդիպումների համար։ ատվիրակությունը Բաքու կժամանի հուլիսի 12-ի երեկոյան։ Այս մասին հայտնում է tert.am-ը։

Նախատեսվում է, որ այցի ընթացքում, որը կտևի մինչև հուլիսի 14-ը, նախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և  այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Գալանտի այցը նպատակ ունի էլ ավելի ամրապնդել Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական կապերը դիվանագիտության, անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում։

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։