Image

Ազատ և բաց տարանցումը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը խորապես մտահոգում է Միացյալ Նահանգներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել է. «Ադրբեջանը կրկին արգելափակել է Լեռնային Ղարաբաղից բժշկական տարհանումները՝ արգելելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին անցնել Հակարիի կամրջով։ Ինչպիսի՞ն է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Բաքվի այս քայլի վերաբերյալ»։

«Հումանիտար երթևեկության երեկվա կասեցումն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և վտանգում խաղաղության գործընթացում վստահություն ձևավորելու ջանքերը։ Ազատ և բաց տարանցումը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի»,- պատասխանել է ԱՄՆ դեսպանատունը։

 

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։