Image

Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի կարևորությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում ընդգծել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում ճկունություն ցուցաբերելու կարևորությունը:

Այս մասին հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության լրատվական ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը:

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրան հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին ԱՄՆ աջակցության` անփոփոխ լինելու, ինչպես նաև քննարկումներին ստեղծագործ մոտեցման, ճկունության և փոխզիջման հասնելու անհրաժեշտության մասին:

Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի կարևորությունը: Բլինքենը նաև նշել է, որ կողմերը պետք է պահպանեն «տևական և արժանապատիվ խաղաղության ճանապարհին բանակցություններում դրական դինամիկան»»,- 1lurer-ի փոխանցմամբ` հայտնել է Միլլերը:

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։