Ստեփանակերտում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաք
Մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում՝ այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման բազմահազարանոց հանրահավաքը՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հանրահավաքը մեկնարկել է հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար ընկածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով եւ Տերունական աղոթքով։
Հանրահավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչները։

