Փոքրագույն անփութությունը Կովկասը կվերածի Իրանի եւ ՌԴ-ի շահերի դեմ կանխակալ կողմերի հարձակման վայրի. Վելայաթի
Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերի գծով խորհրդական, Իրանի նախկին արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Վելայաթին Tasnim-ի բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Կովկասի ապագայի հարցին այսօրվա համաշխարհային իրադարձությունների համատեքստում։ Այս մասին գրում է news.am-ը:
Հոդվածը մեջբերում ենք կրճատումներով։
«...Այժմ, Ուկրաինայում պատերազմի թեժ պահին, մենք տեսնում ենք Թուրքիայի քաղաքականության ոճի փոփոխություն, որը ներկայանում էր կարծես թե որպես Ռուսաստանի մտերիմ։ Վերջին օրերին տեղեկացվել է, որ Թուրքիան համաձայնել է հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ Նա նաեւ «Ազովի» ուժերի մի մասին հանձնել է Ուկրաինային։ Քանի որ դիրքորոշումների այսպիսի փոփոխություն է տեղի ունենում, վերջին ամսին բարձրացվել է նաեւ հարցը Թուրքիայի եւ Ադրբեջանի Հանրապետության կապի մասին, ինչի դեմ հանդես է գալիս Իրանը։ Հակառակորդներն ասում են, որ եթե Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջեւանի միջեւ կապերի հեշտացում լինի, ապա չկա հարեւանների կողմից հայկական տարածքի զգալի մասի օկուպացման անհրաժեշտություն։ Այդ բոլոր օբյեկտները, ինչպիսին են գազը, էլեկտրականությունը, տարանցիկ երթուղին եւ այլն, կարող են հեշտ հասանելի լինել առանց Հայաստանի ինքնիշխանության խախտման, եւ դա տարածված է երկրների մեջ։
Շատ դիտորդներ զարմացած էին, թե ինչու են Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարություններն այդպես պնդում կողմերի միջեւ լարվածության աճի հնարավորությունը։ Աստիճանաբար հայտնի դարձան իրողությունները, եւ փորձագետների ընկալումն այնպիսին է, որ այդ ընդլայնված կապերի հետեւում, որոնք Նախիջեւանը կապում են Ադրբեջանի Հանրապետության հետ, այն մտադրությունն է, որ, նախ, Հայաստանը բաժանվի երկու մասի, երկրորդ՝ բաժանվեն Իրանն ու Հայաստանը՝ խզելով կապը, որը գալիս է Աքեմենյան եւ Պարթեւյան կայսրությունների ժամանակներից։ Երրորդ՝ դա կսահմանափակի Իրանի կապը արտաքին աշխարհի հետ, եւ այդ պահից մենք կդառնանք հարեւան 14 երկրների համար՝ 15-ի փոխարեն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության ազատ կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ կխախտվի։ Տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն առաջ կբերի երկարաժամկետ լարվածություն։ Եվ ամենից շատ կանհանգստացներ սահմանամերձ (տարածաշրջաններում) օտար երկրների ներկայությունը։
Իրանը, Չինաստանը եւ Ռուսաստանը Ասիայում ստեղծել են հզոր եւ կայուն եռանկյունի, եւ, չնայած աշխարհի նոր քարտեզի ԱՄՆ չկայացած ցանկությանը, ամերիկացիները եւ Արեւմուտքը չեն կարող անտեսել Իրանը՝ որպես գլխավոր ուժ արեւմտաասիական տարածաշրջանում, եւ այն երկրին, որն ազդեցություն է գործում միջազգային իրադարձությունների վրա։ Այսօր Ռուսաստանի եւ ԱՄՆ հարաբերությունները փոխվել են թե՛ ռազմավարական առումով, թե՛, համենայն դեպս, հակառակ Ջորջ Բուշ-ավագի խոսքերի, աշխարհն ապագայում լինելու է բազմաբեւեռ։
Մեր ենթադրությունն այն է, որ Ստամբուլի եւ Սինսյանի միջեւ կապի հաստատման հարցը, որը նշանակում է երեւակայական աշխարհի ձեւավորում պանթյուրքիզմ անունով, հաշվի առնելով ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի կապերի մասշտաբը, կհանգեցնի մի շերտի ստեղծման, որը կշրջապատի Իրանը հյուսիսից եւ Ռուսաստանը հարավից եւ կտարածի ՆԱՏՕ ազդեցությունը տարածաշրջանում։ Նախիջեւանի ճանապարհի բացումը առեւտրի եւ համագործազցության զարգացման փոխարեն կարող է հանգեցնել այն բանին, որ ՆԱՏՕ-ն եւ նրա որոշ անդամներ, որոնք դեր են խաղում այդ հակամարտությունում, ճանապարհ կհարթեն դեպի բոլոր օբյեկտների եւ մոտեցումների ավելի լուրջ եւ ակտիվ առկայություն Իրանի հյուսիսում եւ Ռուսաստանի հարավում։
Ցավոք, Ուկրաինայում բախումների լուրջ եւ բարդ խնդիրը առաջ է բերել որոշակի անփութություն Կովկասյան տարածաշրջանի հանդեպ, եւ «երեք գումարած երեք» բանաձեւը, որը սկզբում ընդունել էին վեց երկրներ՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջանի Հանրապետություն, ոտնահարվեց։ Եվ հիմա Հարավկովկասյան տարածաշրջանը Եվրոպական միության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի միջամտության եւ անօրինական կոռուպցիոն ներկայության վայր է, եւ եթե այդ միտումը պահպանվի, ապա այդ շատ զգայուն տարածաշրջանը գրեթե կվերածվի ողջ տարածաշրջանի անվտանգության սպառնալիքի։
Մեր ռուս բարեկամները պետք է զգույշ լինեն եւ իմանան, որ ցանկացած աննշան անփութություն Կովկասում այն կդարձնի ներխուժման եւ մրցակցության վայր տարբեր երկրների եւ չարամիտ կողմերի միջեւ, որոնք կարող են հարձակվել Ռուսաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության շահերի դեմ։ Եթե նրանք անփույթ լինեն, ամերիկացիները եւ նրանց գործակալները, որոնք չկարողացան էական որեւէ բան անել Ուկրաինայում, կուժեղացնեն այն գործոնները, որոնք լարվածություն կստեղծեն շատ զգայուն Հարավկովկասյան տարածաշրջանում եւ կխափանեն ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը։
Անկասկած, Արեւմուտքի բնակիչները, որոնք այսօր բախվում են էներգամատակարարման խնդրին, բաց չեն թողնի այս տարածաշրջանի հնարավորություններն ու պաշարները։ Նրանք ագահաբար հետեւում են տարածաշրջանին եւ ջանքեր չեն խնայի, որպեսզի ոտնձգություն կատարեն նրա դեմ։ Բարեբախտաբար, Ռուսաստանի խելացի ղեկավարները գիտեն, որ իրենք արտոնել են ռուսական նավթի եւ գազի գնումը եւ Կասպիայի եւ Կովկասի էներգետիկ պաշարների հասանելիություն են որոնում, եւ մենք բոլորս պետք է դա պահպանենք։ Ավելին, Իրանի եւ Ռուսաստանի թշնամիների, ներառյալ ԱՄՆ-ն, Եվրոպան եւ սիոնիստական ռեժիմը, ազդեցությունը եւ համատեղ ներկայությունն այս զգայուն տարածաշրջանում սպառնալիքի տակ է դնում նաեւ տարածաշրջանի մյուս երկրների ապագա շահերը։
Խնդիրների եւ բարդ հարցերի ցանկացած անտեսում կհանգեցնի այն բանին, որ նրանք չեն սահմանափակի (իրենց մտադրությունները) Հարավային Կովկասի տարածաշրջանով, այլ իրենց ազդեցությունը կտարածեն Հյուսիսային Կովկասում եւ, որ գլխավորն է, Կասպից ծովում եւ նրա շուրջ գտնվող երկրներում, եւ դա պետք է կարմիր գիծ լինի Իրանի եւ Ռուսաստանի համար։ Կասպից ծովը պատկանում է միայն այն երկրներին, որոնք սահմանակից են նրան, եւ (ուրիշ) ոչ ոքի թույլ չպետք է տրվի ամրանալ այս շատ կարեւոր ծովում։
Տարածաշրջանի որոշ երկրներ, որոնք մտնում են ՆԱՏՕ-ի մեջ, եւ նրանց դիրքորոշումների փոփոխությունը, որն սպասվում էր, ելնելով ՆԱՏՕ-ի հետ նրանց կապերի ամրապնդումից, եղել են (փորձելով իրականացնել օրակարգը) ՆԱՏՕ-ում, եւ առաջին հերթին ԱՄՆ-ն ապագայում եւս կարող է (տարածաշրջանում) ստեղծել խնդիրներ եւ խոչընդոտներ Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի համար՝ որպես դաշնակիցների եռյակի, որն ուժերի խոշոր միություն է ստեղծում Ասիայում եւ, իհարկե, դա կբախվի այդ երկրների ղեկավարերի ռազմավարական զգուշավորությանը»,- գրել է նա։

