Image

Իրանը Ռուսաստանին կոչ է արել հարգել Թեհրանի կարմիր գծերը

Ռուսաստանը պետք է իմանա, որ հարևանների հետ Իրանի համագործակցությունը կախված է Իրանի ժողովրդի կարմիր գծերի, այդ թվում՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումից, ասել է Իրանի խորհրդարանի նախագահը։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է  գրում է mehrnews.com-ը։

Իրանի խորհրդարանը կտրականապես մերժում է Պարսից ծոցում իրանական երեք կղզու վերաբերյալ Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև ռազմավարական երկխոսության նախարարական հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության բովանդակությունը, կիրակի հայտարարել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Խոսքը փաստաթղթում նշված Պարսից ծոցի երեք կղզու մասին է, որոնց տարածքային պատկանելությունն Իրանին վիճարկում է ԱՄԷ-ն։

Իրանի փոխգործակցությունը բոլոր օրինական կառավարությունների հետ հիմնված է ազգային շահերի վրա, ինչպես նաև պատվի, նպատակահարմարության և իմաստության երեք սկզբունքների համապատասխանության վրա, ասել է Ղալիբաֆը:

Այնուամենայնիվ, Ռուսաստանը պետք է իմանա, որ հարևանների հետ Իրանի համագործակցությունը կախված է Իրանի ժողովրդի կարմիր գծերի հարգումից, ներառյալ Պարսից ծոցի երեք կղզիների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հիշեցրել է նա։

«Իրանի տարածքային ամբողջականությունը պահպանվել է հարյուր հազարավոր իրանցի նահատակների զոհաբերությամբ, և մենք այս հարցում որևէ կողմի հետ փոխզիջումների չենք գնա»,- նշել է Ղալիբաֆը։

Նշելով, որ Ռուսաստանն ինքն Արևմուտքի և ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական էքսպանսիոնիզմի զոհն է, Ղալիբաֆը շեշտել է, որ Մոսկվան չպետք է օգնի Արևմուտքին ապակայունացնել Պարսից ծոցի տարածաշրջանը։

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։