Image

Մեծ Հայրենականի վետերանը պատմեց, որ կռվել է Ստալինգրադում, գրավել Բեռլինը, բայց երբեք չի պատկերացրել, որ իր կյանքի վերջում կարող է սովից մեռնել. Դավիթ Բաբայան

Արցախում շրջափակման ու պաշարման մեջ են հայտնվել նաեւ Մեծ Հայրենական պատերազմի մի քանի վետերաններ՝ բոլորը համարյա 100 տարեկան:  Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Բաբայանը վերջերս հանդիպել է նրանցից մեկին. պապը զարմանալի խոսքեր է ասել: Պատմել է, որ կռվել է Ստալինգրադում, Կուրսկի տակ, գրավել Բեռլինը, բայց երբեք չի պատկերացրել, որ իր կյանքի վերջում կարող է սովից մեռնել։

«Բայց նույնիսկ այդքան մեծ տարիքում և դժվարին իրավիճակում ազատարար զինվորը մտածում է ոչ թե իր, այլ իր ծոռների, իր վիրավոր երկրի մասին, որն այնքան շատ բան արեց շագանակագույն ժանտախտը հաղթելու համար և այն իրավիճակի մասին, որում այսօր հայտնվել է աշխարհը: Այո, շատ հետաքրքիր ուղերձ է աշխարհին»,- Facebook-ում գրել է Բաբայանը:

 

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։