Image

Ալիևը վստահություն է տվել, որ Ադրբեջանը միտում չունի «Զանգեզուրի միջանցք» կամ Հայաստանի համար արգելքներ ստեղծել․ Իրանի ԱԳ նախարար

Իլհամ Ալիևը վստահություն է տվել, որ Ադրբեջանը միտում չունի «Զանգեզեուրի միջանցք» կամ Հայաստանի համար արգելքներ ստեղծել։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային։

Ըստ նրա՝ հայկական կողմն էլ պարզաբանել է, որ արգելքներ չի ստեղծի Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության համար։

«Մեր քննարկման թեման է եղել նաև Հայաստանի և Իրանի միջև համագործոակցության զարգացումը։ Անցյալում եղած նախագծերի իրագործման վերաբերյալ բանակցությններ ունեցանք։ Բարեբախտաբար վերջին 3 տարիներին մեր բարեկամ Հայաստանին հարաբերությունները զարգացնելու համար լավ քայլեր են կատարվել։ Բայց գտնում ենք, որ դեռ ներուժ կա հնարավորությունները զարգացնելու համար»,- ասաց Իրանի բարձաստիճան դիվանագետը։

 

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։