Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ահազանգում է՝ չնայած համառ ջանքերին՝ ներկայում ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Արցախ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ահազանգում է՝ չնայած համառ ջանքերին՝ ներկայում ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Արցախ՝ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ այլ ուղիներով, ներառյալ՝ Աղդամը: Այս մասին ասվում է միջազգային կառույցի հայտարարության մեջ։
«Ազատության» ռադիոկայանի փոխանցմամբ՝ կազմակերպությունը որոշում կայացնողներին կոչ է անում թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր մարդասիրական գործողությունները: Կառույցը փաստում է՝ Արցախի բնակչությունը բախվում է կենսական նշանակության դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների, այդ թվում՝ մանկական կաթնախառնուրդի պակասի:
Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն արդեն տևական ժամանակ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին արգելել է մարդասիրական բեռներ տեղափոխել Արցախ:

