Image

Հայաստանի ուժեղագույն շախմատիստները կմասնակցեն ՖԻԴԵ-ի 2023 Grand Swiss մրցաշարին

Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 6-ը Մեն կղզում կայանալու է շախմատի Grand Swiss միջազգային մրցաշարը, որին ավանդաբար մասնակցում են աշխարհի ուժեղագույն կին եւ տղամարդ շախմատիստները։

Մրցաշարի մեկնարկից երեք ամիս առաջ տղամարդկանց պայքարում արդեն հավատարմագրվել է 100 հոգի, փոխանցում է aravot.am լրատվական կայքը:

Նրանց մեջ են Հայաստանի լավագույն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը։

Մինչեւ այսօր իրենց մասնակցությունը հաստատել են 40 կանայք, այդ թվում հայաստանցիներ Էլինա Դանիելյանը եւ Մարիամ Մկրտչյանը։

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։