Image

Ձեռքի հետ՝ նաեւ պարեկ

Հայտնի փաստ է՝ ամեն հայ մարդ, անվարան, կարող է աշխատել ամեն տեղ, պաշտոնավարել ցանկացած պաշտոնում: Մեր մեջ ասած՝ ձեռքի հետ: Ծառայողական մեքենայից հո վայր չի՞  ընկնելու... Որ այս տեսությունը մեր երկրում ճշմարիտ է, ոչ ոք չի կասկածի:  Եւ հարյուր տոկոսանոց հնարավորություն է, որ մեր երկրի ոստիկանության Պարեկային ծառայությունում կարող են պարեկավարել նաեւ 8-ամյա կրթություն ունեցող քաղաքացիներ: Նրանք էլ անհրաժեշտ են կարեւոր ծառայությունում: Նրանք էլ ճանապարհներին խախտումներ են հայտնաբերում, վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ են կազմում, բյուջեն հավելյալ դրամներով հարստացնում: Ի՞նչ նշանակություն ունի, թե արձանագրություններն ինչպես են կազմվում, դրանցում սխալներ կա՞ն, թե՝ ոչ, կարդացվո՞ւմ են, վայերլչագի՞ր են եւ այլ նմանատիպ անկարեւոր բաներ...

Պատահաբար վարչական իրավախախտման վերաբերյալ անհրաժեշտաբար գրված մի արձանագրության «բախվեցի»: Երեւան-Իջեւան Մ-4 ճանապարհին ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի կրտսեր պարեկային ոստիկան /անհայտ է՝ պաշտոնը ճի՞շտ ենք գրում, թե՝ ոչ, արձանագրությունից անհնար է գլուխ հանել/ Ռաֆիկ Սողոմոնյանը արձանագրություն է կազմում Իջեւան քաղաքի բնակիչ, վարարդական վկայականը տանը մոռացած Համլետ Նալբանդյանի վարչական իրավախախտման մասին եւ գրչի մի թեթեւ հարվածով նրան բնակության տեղափոխում Տավուշի մարզից... Շիրակի մարզ: Համենայնդեպս, նա արձանագրությունում արձանագրում է՝ Հ. Նալբանդյանը բնակվում է Շիրակի մարզի Իջեւան քաղաքում: Դե, մեր պարեկը գործ է անում:Մեր մեջ ասած՝ ձեռքի հետ:  

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։