Image

Զորիկ Պողոսյան. «Ես ուժեղ եմ Ձեզնով»

Վանաձորի Հայքի հրապարակում Հայոց Դյուցազնագրքի եւ համաշխարհային նոր՝ 7-րդ ռեկորդը գրանցվեց ուժային եռամարտից:

«Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ստացվեց՝ կարողացա 210կգ ուսերիս, առանց ամրագոտի, 10 անգամ հետքայլ կատարել, որից հետո 4 մետր առաջ քայլեցի, կատարեցի 3կքանիստ, ընդ որում՝ մեկ կքանիստի ընթացքում նստած դիրքով 1վրկ պահեցի ծանրաձողը, բարձրացա, որից հետո, առանց հանգստի, ավելացնելով ծանրաձողի քաշը եւ դարձնելով 230կգ, կատարեցի 2կքանիստ։ Շնորհակալ եմ բոլորից  կողքիս լինելու և քաջալերելու համար։ Ես ուժեղ եմ Ձեզնով». յուրօրինակ միջոցառման ավարտից հետո ներկաներին ուղղված այս տողերի հեղինակը լոռեցի ճանաչված ծանրորդ, ուժային եռամարտի աշխարհի եւ Եւրոպայի եռակի չեմպիոն, Գինեսի եւ Հայոց Դյուցազնագրքի քառակի ռեկորդակիր, ՀՀ եւ միջազգային կարգի սպորտի վարպետ Զորիկ Պողոսյանն է, որ արտաբերեց Վանաձորի Հայքի հրապարակում օրերս նոր ռեկորդ սահմանելուց հետո: Դա նրա՝ Դյուցազնագրքի և համաշխարհային, թվով 7 -րդ ռեկորդը եղավ:

Միջոցառման նախաձեռնողները և կազմակերպիչներն են Դյուցազնագրքի և համաշխարհային ռեկորդների ասոցիացիան՝ նախագահ Վարդան Թովմասյանի գլխավորությամբ և Վանաձորի համայնքապետարանը՝ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։